Սեռական դաստիարակության պակասն ուզում է լրացնել Նիկոլի «սրտի տպագրիչը»

16/09/2020 18:33
Սեռական դաստիարակության պակասն ուզում է լրացնել Նիկոլի «սրտի տպագրիչը»

Շնորհավորում ենք Ձեզ ՀՀ հպարտ քաղաքացիներ, քանի որ այսօր պարզ դարձավ, որ դուք՝ բոլորդ, բոլոր նրանք, ովքեր սեռական դաստիարակություն չեն անցել դպրոցում, և այն էլ՝ անչափահաս տարիքում, սեռական անդաստիարակ եք:

Այդպես մենք չենք ասում, այդպես ասում է ձեր «սրտի տպագրիչը»՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Այսօր Արմեն Մարտիրոսյանը փայլատակել է մտքի նոր «գոհարով»՝ անդրադառնալով սեռական դաստիարակությանը կողմ լինելու իր համոզմունքին, և նույնիսկ այն աստիճան, որ Լանզարոտեի կոնվենցիան «իրացնելու» ցանկությունն այնքան է մեծ, որ նա՝ դպրոցում սեռական դաստիարակություն չանցած մարդկանց համարում է անդաստիարակ:

Քաղաքային լեքսիկոնում այդ տերմինը մեզ հանդիպում է «սեքս-մանյակ» անունով:
Արմեն Մարտիրոսյանը այն աստիճան է ծայրահեղացրել հարցը, որ սեռական դաստիարակության պակասը ուղիղ կապել է ազգային անվտանգության հետ:

Ինքն իր համար ենթադրելով, որ սեռական դաստիարակության պակասի հետևանքով հայ կանանց մեկ քառորդը երեխա չի ունենում՝ Մարտիրոսյանը զուտ «հայրենասիրական» մղումներով նշում է, որ դրա հետևանքով բանակի թվակազմը մեկ քառորդով պակաս է:

Փաստորեն, սեռական դաստիարակության բացակայության պատճառով չծնվածները, ըստ նրա՝ տղաներ են, և նրանց թվում աղջիկներ չկան:
Իրականում էս ատենադպիրը ծալած ունի սեռական դաստիարակության վրա էլ, ազգային անվտագության վրա էլ, բանակի թվակազմի վրա էլ: Սրա նպատակն է, որ սեռական դաստիարակության գրքերը ինքը տպագրի, էլի յուղոտ թեմա է՝ մեջն էլ՝ լիքը փող:
Նկարում սեռապես դաստիարակվածն է...