Մի վտանգեք ձեր երեխաների համար մտահոգ ուսուցիչներին

16/09/2020 15:41
Մի վտանգեք ձեր երեխաների համար մտահոգ ուսուցիչներին

Հուսով եմ՝ հեռախոսով Ձեր կյանքը չեք պատմում՝մոռանալով, որ լսում են և սույն թվականի հունվարի 20֊ին Աժ֊ի՝ թրքախառը պատգամավորները պատահական չընդունեցին «Գաղտնալսումների մասին օրենքը»:
Վստահ եմ, որ այս օրերին ամենաքննարկվող թեման է «դիմակը դպրոցում» և վստահ եմ, որ կանայք իրենց ընկերուհիներին և հարազատ֊բարեկամներին պատմում են՝ «Ախչի', մենք լավ պրծանք.մեր ուսուցչուհին երեխաներին հուշել է, որ թաքուն կարող եք դիմակն իջեցնել» և շարունակվում է թեման՝ «Էլ մի ասա', Մարո ջան, տալիս էրեխեն 48֊ում է սովորում և այնտեղ էլ միայն մի ուսուցչուհի՝ Թագուհի Պողոսյանն է իրեն հերոսի պես պահել»:
Մի քանի րոպեի անիմաստ «չաչանակությունից» տեսեք, թե ոստիկանությանը օպերատիվ֊հետախուզական ինչպիսի տվյալներ գնաց՝ Մարոն, 48դպրոց, Թագուհի Պողոսյան, երկու խոսողները։
Դուք չգիտեմ, բայց այս օրերին իրենց նորմալ պահող ուսուցիչներն ու ուսուցչուհիները մեղկ են... չարժե չգիտակցված նրանց փուռը տալ։ Փուռը տալ Ձեր երեխաների փրկիչներին... Զգույշ եղե'ք։
Շատերը գուցե մտածեն՝ էէէ, դժվար, թե լսեն.երկու միլիոնի խոսակցությունը հո չե՞ն լսելու... իսկ, եթե փորձեն լսել պատահական համարներ, ինչու՞ պետք է հենց իմ համարը լինի։
Ասեմ՝ դա հո դրած չեն լսում)))) ծրագիր է՝ բառեր և բառակապակցություններ են մտցնում ծրագիր և ծրագիրը ինքը բռնում է այդպիսի խոսակցությունները, որտեղ հնչում են այդ բառակապակցությունները՝ «դիմակ», «ուսուցչուհին իմ երեխային ասել է չդնեք», «կոռոնա», «ախչի ոնց որ գրիպ եմ», «ջերմություն», որից հետո ծրագիրը սորտավորում է խոսակցությունները և մեկ էլ տանը նստած՝ դժբախտությունն օդից բռնում ես, բայց այս դեպքում՝ դժբախտությունը գլորում ես նաև մեծատառով մարդկանց ընտանիք և այս ամենն արվում է անգիտակցաբար...
Իմը հուշելն է. զգուշությունից երբեք վտանգ չկա։