Անի Սամսոնյանը Պետրոս Ղազարյանից պահանջել է ներողություն խնդրել

15/09/2020 18:48
Անի Սամսոնյանը Պետրոս Ղազարյանից պահանջել է ներողություն խնդրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանից պահանջել է ներողություն խնդրել: Նրա խոսքով՝ երեկվա քաղաքական թոքշոուի ժամանակ հաղորդավարը նրա հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերել:
«Երեկվա հաղորդման ժամանակ հաղորդավարի անհանդուրժողական, կողմնակալ, ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնելը չթողնելու ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար պահանջում են ներողություն խնդրել: Սա Հանրային հեռուստատեսության պատիվն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ ու գնահատել երեկվա եթերը»,-ասաց Սամսոնյանը:  

Գիտեք ինչումն է իմ երջանկությունը եւ ինչումն է Պետրոս Ղազարյանի դժբախտությունը. եթե ես մի բան ավելի գիտեմ կամ մի բան պակաս գիտեմ, դա կարող եմ, նրանց դժբախտությունը նրանում է, որ իրենց այս պահվածքը որակ է մինչեւ վերջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՀ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցին։

Անդրադառնալով վաղը ԼՀԿ-ի կողմից կազմակերպվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու գործընթացին՝ պատգամավորն ասաց, որ իրենց ակցիային կարող են մասնակցել բոլորը, ովքեր դժգոհ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից. «Թե ովքեր կան եւ ինչքան կգան, ես դրա մասին չեմ կարող ասել։ Փորձել ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի ոչ միայն մենք այստեղ գործընթաց տանենք, այլ հնարավորություն տանք, որ մարդիկ գան եւ փողոցում պաշտպանեն այդ գործընթացը»։