Ու՞մ խաղաքարն է Նիկոլ Փաշինյանը

15/09/2020 18:26
Ու՞մ խաղաքարն է Նիկոլ Փաշինյանը

Մի հետաքրքիր դիտարկում.
Երբևէ որևէ մեկիդ մտքով անցե՞լ է, թե այդ ո՞նց է լինում, որ Հայաստանի կեսը Սորոսից փող է ստացել, ՀՀ քաղաքական դաշտի մեծ մասը տարբեր ժամանակներում, տարբեր ֆորմատներով աշխատել են Սորոսի ծրագրերում, բայց Փաշինյան Նիկոլի անունը ոչ մի անհատական ցուցակում չկա՛ ու չկաաաաաա՜։

Երբևէ մտածե՞լ եք, որ այսօրվա ԱԺ֊ում և կառավարության գլխավոր պաշտոններում մեկը չկա, որ ՌԴ֊ում կամ Եվրոպայում կամ ԱՄՆ֊ում սովորած չլինի, նույնիսկ օպոզիցիոն դաշտում գրեթե այդպիսի երիտասարդ կադրեր չկան, բայց Նիկոլի և Աննայի անուններն այդ ցուցակներում չկա՛ ու չկաաա՜։

Ձեզ համար զարմանալի չէ՞. ախր մի տեսակ մի բան չի կպչում, ինչ֊որ մի բան շատ տարօրինակ է... տեսեք՝ հեղափոխությունը անում է դուրսը, դրսի ծրագրերով և ֆինանսով, բայց այն ղեկավարում է մի մարդ և հետո էլ ղեկավար են դարձնում մի մարդու, ում անունը ցուցակներում չկա։ Սա տարօրինակ չէ՞... հլա մի հատ դուք էլ մտածեք։
Իսկ երբևէ չե՞ք մտածել՝ ո՞նց կարող էին Նիկոլին իշխանության բերած, հեղափոխություն արած արևմտյան ուժերը, որոնք այատեղ կուսակցություն և քաղաքական այլ դեմքերով են հանդես գալիս, Նիկոլին ատում են ավելի շատ, քան իշխանությունը կորցրած մարդիկ։
Թեկուզ ֆբ֊ում չե՞ք նկատել, որ Արևմուտք քարոզող զանգվածները Նիկոլին կրկնակի անգամ ավելի շատ են ատում, քան (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Քոչարյանական) ընդդիմությունը։
Բայց սա շատ տարօրինակ է, չէ՞... ախր Նիկոլն իրենց ի՞նչ է արել.... առաջին օրից երկիրը տանում է Արևմուտք, արևմտյան ինչքան կեղտոտ բարքեր կան մտցրել է, որի համար տարիներ շարունակ պայքարել են այս զանգվածները, բայց ինչ֊որ սրտներովը չի...

Ընկերներ, մի՞թե սա տարօրինակ չէ։

Արևմտամետ այս ուժերն ու զանգվածները պետք է ուղղակի պաշտեին Նիկոլին, բայց արի ու տես, որ կրկնակի կատաղությամբ են մարտնչում վերջինիս դեմ։ Եվ մի տարօրինակություն էլ կա՝ եթե ստանդարտ համարվող օպոզիցիան պայքարում է նիկոլական ընդհանուր իշխանության դեմ, ապա արևմտամետ զանգվածները կենաց ու մահու մարտնչում են միայն Նիկոլի դեմ...հենց միայն նրա դեմ։
Եվ վերջապես. լա'վ, ուժայիններում և առաջին հերթին ԱԱԾ֊ում, մի քանիսը կամ մի քանի հարյուրը կարող էին դավաճան լինել....բայց բոլորը՞, ախր բոլորը չէին կարող դավաճան լինել։
Եվ հետո.չե՞ք կարծում, որ ամեն բան շատ հապճեպ սկսվեց։ Տարիներ շարունակ պլանավորած սցենարները պլանավորված էլ գնում են։ Ճիշտ է՝ պլանավորում կար, բայց խոստովանենք, որ Նիկոլի հեղափոխական շարժի դրվագը՝ 10 հոգով թրև էր գալիս ու մեկ էլ հոպ՝ 200 հազար զինվորներ կանգնեցին հրապարակում, շատ անակնկալ եղավ։

Խոստովանենք, որ այդ ընթացքի կտրուկ փոփոխությունը տրամաբանական չէր... նման կտրուկ փոփոխությունը միայն արհեստական կարող էր լինել։
Իմ ունեցաց 50/50 մի ինֆորմացիայի համաձայն՝ Սորոսն իսկապես պլանավորած է եղել ՀՀ֊ում հեղափոխություն անելու՝ տրամադրելով այդ գործի համար 4֊5 միլիարդ, բայց հեղափոխության առաջնորդը պետք է լիներ և հետո էլ վարչապետ դառնար Դավիթ Սանասարյանը... ծրագիրը, որը եղել է պատրաստ 95%֊ով հենց այսպիսին է եղել։
Ենթադրում եմ, որ ԱԱԾ֊ն ունեցել է հստակ ինֆորմացի և չէր էլ կարող չունենալ, հաշվարկել է իր ուժերը և եկել եզրահանգման, որ գունավոր հեղափոխությունն անխուսափելի է և վերջին պահին խաղի մեջ է մտցրել իր կադրին, որ սովորել է այստեղ, սորոսյան ցուցակում չկա և ունի նաև տեղական մասշտաբի մութ կետեր՝ հասու միայն ԱԱԾ֊ին։
Գիտեք՝ այս վերսիան կարող է լինել իրատեսական, քանզի միայն այսպիսի իրավիճակում կարող էին որոշ իշխանական ուժեր միանալ հեղափոխությանը և պառլամենտում էլ Նիկոլին արագ դարձնել վարչապետ։
Ենթադրում եմ նաև, որ Արևմուտքը սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում և լրիվ թափով ծրագիրը գցել է գործի... Արևմուտքն իրեն պարտված զգաց, երբ Նիկոլը դարձավ վարչապետ և առաջինը փակեց հենց Դավիթ Սանասարյանին... և հիմա էլ սորոսական ականներին «վիչիսլիտ» են անում ՀՀ, ՌԴ և Իրանի հատուկ ծառայությունները՝ երկիրը մի արանք դարձնելով զուգարան, ստեղծելով երկրում բարձիթողի վիճակ։

Հ.Գ. ԵԼՔ դաշինքն էլ ինչ֊որ տարօրինակ արագությամբ ստեղծվեց և արագ էլ անցավ Նիկոլի ենթակայության տակ։ Դաշինք, որտեղ նիկոլը մի 10 մարդ հազիվ ունենար...
Հ.Գ. Շախմատ ենք խաղում՝ շա'խմա'տ. ձիուն ձեռք ես տվել՝ խաղա', որտեղ զինվորը պիտի զոհվի, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են զոհաբերվել նույնիսկ ֆիգուրներ...