Նիկոլենք որոշել են բոլորին հացից կտրել. հերթը հասավ դասախոսներին

15/09/2020 17:35
Նիկոլենք որոշել են բոլորին հացից կտրել. հերթը հասավ դասախոսներին

Հերթական աբսուրդ որոշումը Նիկոլենց կողմից, որը էլի մարդկանց թողնում ա առանց հաց: Մամուլում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Արսեն Թորոսյանը գնաց սարերում լավ հանգստացավ եկավ ու որոշեց, որ բուհերի ու միջին մասնագիտական հաստատությունների 65 ու բարձր տարիքի դասախոսները պիտի ազատվեն աշխատանքից անորոշ ժամանակով: Էդ էլ քիչ ա, մի քանի օրում ուսանողները ու դասախոսները պիտի ստուգվեն ու ով ռիսկային խմբումա բուհ չմտնի: Էս մարդիկ, որ գնան նստեն տունը, իրանց ընտանիքին Թորոսյան Արսենն ա պահելու, թե՞ Նիկոլը:
Թորոսյան Արսենի նոր որոշումը էս ա, մարդկանց հացից կտրել, իրենց իրավունքից զրկել ու ինչի՞ համար` ինչ-որ կորոնայի, որի սանձերը ժամանակին չձգեցին ինքն ու Նիկոլը, որովհետև իրանք տգետ են ու հեռու են կառավարումից: Ո՞վ ա իրավունք տվել սրան, որ սենց որոշում կայացնի, ինչի՞ ոչ մեկ չի արձագանքում կառավարությունից: Ինչի՞ ուսանողը կամ դասախոսը պիտի պատմի իրա հիվանդությունների մասին ու մի հատ էլ զրկվի ուսումից ու աշխատանքից: Սրանք արդեն չես հասկանում ինչ են անում: Կորոնայի անվան տակ խառնում են ու փչացնում ամեն ինչ: Սրանցից ժամ առաջ պետքա ազատվել, թե չէ ամեն ինչ տանում են կործանման:
Պարադոքս Մեդիա