Երեւանը գլխավոր ճարտարապետ չի ունենա. ո՞րն է թաքնված վտանգը

15/09/2020 11:34
Երեւանը գլխավոր ճարտարապետ չի ունենա. ո՞րն է թաքնված վտանգը

Նիկոլական մաֆիան որոշել է այս ԳԱՌԱՆ ՄԵԾ ՏԵՍԱԿԻՆ՝ քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց առաջ, մի հատ տեղը֊տեղին քաշել կրիմինալի մեջ և նոր ուղարկել կամ միանգամից ուղարկել Նուբարաշենի բերդ։
«Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել». Հայկ Մարության։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մարությանն ասել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել:
Բանը նրանում է, որ յուրաքանչյուր քաղաքաի կարևորագույն հարցերով փաստաթղթերի տակ դրված է լինում նաև քաղաքի գլխավոր ճարտարապետի ստորագրությունը և հավատացնում եմ Ձեզ, որ հենց այդ՝ ճարտարապետի անմիջական մասնակցությամբ փաստաթղթերը՝ քանդելու, սարքելու, օտարելու, տարածքների առուծախի, առավել կարևոր փաստաթղթերն են, որտեղ ճարտարապետի ստորագրությունը պարտադիր է և առավել առաջնային, քանզի ողջ պատասխանատվությունը կրում է հենց ճարտարապետը, իսկ քաղաքապետի ստորագրությունը միայն ձևական է։ Ասել կուզե՝ այսպիսի փաստաթղթերում քաղաքապետի ստորագրությունը դրվում է զուտ ձևի համար՝ որպես քաղաքի ղեկավար, բայց այդ քաղաքի ղեկավարը երբեք չի կարող նման փաստաթղթեր ստորագրել՝ առանց ճարտարապետի ստորագրության։
Հիմա փորձում են ճարտարապետի պաշտոնը վերացնել՝ ստեղծելով ինչ֊որ կոլեգիալ չգիտեմ, թե ինչ։ Սա նշանակում է, որ քաղաքն ավերելու և տարածքները վաճառելու հետ կապված մի ֆոկուս մտածել են, քանզի հեռահար լուրջ կրիմինալ նկատելու ժամանակ ոչ մի ճարտարապետ չի դնի իր ստորագրությունը, քանզի ապագայում բոլորի փոխարեն ինքն է պատասխան տալու, իսկ այսպես՝ կոլեգիալ մարմնի դեպքում ոչ մի անդամ էլ երբեք պատասխան չի տվել։
Հայկ Մարությանին ուղղակի պետք է հուշել, որ կոլեգիալ մարմինների դեպքում, երբ չկա կոնկրետ անձ, առաջնային պատասխանատվությունը մնում է ղեկավարի վրա, ասել կուզե՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՄՆԱԼՈՒ Է ԻՐ ՎՐԱ... որից ինքը դեռ բեխաբար է... դեռ ջանը տաք է...
Վերջին հաշվով՝ թքած Մարությանի կամ նրա ապագայի վրա, բայց այ հատկապես երևանցիները մտածելու շատ բան ունեն...