Սա երևանյան դպրոցներից մեկն է ու սա «սեպտեմբերի 1» է...

14/09/2020 16:17
Սա երևանյան դպրոցներից մեկն է ու սա «սեպտեմբերի 1» է...

Նույն կերպ, քիչ հեռու ծառի տակ կանգնած են երեխաների ծնողները:
Նկարն ինձ ուղարկեցին առավոտյան:


Ասել, որ սրանից ներաշխարհս մթագնեց, կնշանակի ոչինչ չասել...
Ասել, որ սա ամենազազրելի հանցագործությունն է մարդկության և երեխաների դեմ, որ կարելի էր մտածել ու իրագործել, կնշանակի ոչինչ չասել...
Ասել, որ սա պարտադրող մարդիկ հակամարդ են, կնշանակի ոչինչ չասել...
Նայեք դիմացի կադրի երեխայի դեմքին` 6-ամյա երեխայի դեմքին հստակ ուրվագծվում է տառապանք, հասկանում ե՞ք` տառապանք 6-ամյա երեխայի դեմքին:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան և մյուս թավշահակամարդիկ, դուք պատասխան եք տալու սրա համար:
Հա, ու աշխատեք փողոցում չհանդիպել ինձ:

Լուսինե Հարոյան-Դալլաքյան