«Հայոց Արծիվների» կոչն՝ Ազատամարտիկներին

14/09/2020 10:35
«Հայոց  Արծիվների»  կոչն՝  Ազատամարտիկներին


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կո՛չ է անում բոլորիդ՝ միասնաբար մասնակցել հանուն Հայոց Ազգային Սուրբ արժեքների՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈւՐԲ ԵԿԵՂԵՑՈւ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ, ՍՈւՐԲ ԵՌԱԲԼՈւՐԻ, ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅԱՆ պաշտպանությանը նվիրված հավաքին (միտինգին), որը տեղի է ունենալու սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում:
Մենք առանձնապես կարևորում ենք ձեր մասնակցությունը, քանզի բոլորից առավել դո՛ւք եք գիտակցում մեր Հայրենիքի պաշտպանության կարևորությունը: Ձեր մարտական ընկերներից շատերը Հայրենիքին նվիրեցին ամենաթանկը՝ կյանքը, Աստծո կամոք դուք ողջ եք մնացել, բայց իրավունք չունեք անտարբեր դիտորդի դերում հետևելու, թե ինչպես են օտարահպատակ, թուրքապաշտ, ապազգային որոշ ուժեր պղծում մեր Սուրբ Հայրենիքը, որի ամեն մի թիզ հողը սրբացած է մեր հերոսների արյամբ: Այսօր վտանգի տակ են ոչ միայն մեր Հայրենիքի ֆիզիկական սահմաններն, այլ նաև նվիրական արժեքները, մեր Հայ լինելու և որպես Հայ ապրելու իրավունքը, մեր ազգային ինքնության գոյությունը:
Թշնամին, պարտվելով սահմանին, հիմա փորձում է ներսից կործանել Հայաստանն՝ ավիրելով մեր հավատն առ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի. ուզում է ջնջել և աղավաղել մեր հայոց պատմության հերոսական էջերը՝ զրկելով մեզ մեր հերոսներից ու մեր երեխաներին նրանց հերոսական սխրանքներով դաստիարակելու իրավունքից, զրկելով մեզ մեր գրականությունից ու մշակույթից՝ քարոզելով արևմտյան կեղծ ու այլասերված արժեքներ:
Պատվախնդի՛ր մարտական եղբայրներ, մենք միասին՝ կողք կողքի կանգնած ենք եղել արցախյան հերոսամարտի, ապրիլյան պատերազմի ժամանակ: Պահն է, որ կրկին միասին՝ կողք կողքի կանգնենք մեր Ազգային Սուրբ Արժեքների, մեր Ազգային Ինքնության պաշտպանության համար:
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին, միասնաբար եկե՛ք Ազատության հրապարակ՝ անպարտելի մեր ուժով հեռացնելու Հայաստանակործան Փաշինյան Նիկոլին և նրա՝ օտարահպատակ, լգբտապաշտ իշխանությունը՝ պաշտպանելով Հայոց Ազգային Սուրբ Արժեքները, Հայոց Ազգային Ինքնությունը՝ ձևավորելով նոր՝ ազգային-պետական-քրիստոնյա իշխանություն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան