Նիկոլի անձեռնմխելի «սուրբ կովը»՝ ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Արայիկ Հարությունյանը

12/09/2020 12:27
Նիկոլի անձեռնմխելի «սուրբ կովը»՝ ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Արայիկ Հարությունյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իշխանությունը նվիրած Սերժ Սարգսյանից ընդօրինակեց վերջինիս ամենավատ կողմերից մեկը՝ սեփական թայֆայի անդամների անձեռնմխելիությունը... Սերժ Սարգսյանն էլ իր կառավարության մեջ ուներ բեսպրեդելշչիկ- անձեռնմխելիներ, որոնց վարքագիծը և պահվածքը զզվանք էր առաջացնում հասարակության մեծ մասի մոտ...

Նույն ամբարտավան ոճով էլ կառավարում է Նիկոլը, ում թիմի մեջ ևս կան անձեռնմխելի «սուրբ կովեր», որոնցից մեկը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար, ստախոս, բանսարկու Արայիկ Հարությունյանը, ո՛վ մինչև հիմա վախենում է գալ Շիրակի պետհամալսարան, ո՛վ իր բանսարկություններով փորձում էր վարկաբեկել ԱՅԲ դպրոցը ու մինչև հիմա որևէ կոռուպցիոն երևույթի վերաբերյալ ապացույց չի ներկայացրել հանրությանը, ո՛վ առաջ է տանում հակահայկական և հակապետական բարեփոխումները կրթական ոլորտում և այլն... 
Արայիկի նմանի պատճառով Նիկոլը բացահայտ նվաստացրեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, ըստ ԶԼՄ-ների և տարածվող լուրերի հենց նրա պատճառով են հրաժարական տվել երկար անունով նախարարության երկու փոխնախարարները, մեկն էլ ձերբակալվել է, իսկ հիմա էլ դրա պատճառով երեսփոխանի մանդատն է հանձնում Արսեն Ջուլֆալակյանը... 
Հետաքրքիր է, Նիկոլի "թուլություն" Արայիկի հաջորդ "զոհը" ո՞վ է լինելու... Չեմ զարմանա, եթե սույն արարածի պատճառով Նիկոլն ամուսնալուծվի... 
Հ.Գ. Կամ Նիկոլը շատ արագ իր իսկ կողմից գերգնահատված այդ չկայացած արաբագետին ու իշխանության մեջ դրան "շեֆ" համարող և նրա միջոցով պաշտոններ ստացած ու հետևում պատսպարված զանգվածից կձերբազատվի, կամ էլ իր իսկ կողմից փչված Արայիկ "փուչիկն" իրոք կհավատա, որ ինքը շատ հզոր է ու մարտահրավեր կնետի Նիկոլին...

Գագիկ Համբարյան