Երեք պարտիաներն էլ` ոչ-ոքի

12/09/2020 12:14
Երեք պարտիաներն էլ` ոչ-ոքի

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները CHESS 9LX մրցաշարին: Մեկնարկային երեք տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր, նա բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով` համապատասխանաբար մրցելով Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ:

Մրցաշարային աղյուսակի առաջատարները՝ Մագնուս Կարլսենը և Դոմինգես Պերեսը ունեն 2,5 միավոր:
Հիշեցնենք, որ Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը՝   150 հազար ԱՄՆ դոլար է: