Ժողովուրդն օրվա հացի կարոտ է, իսկ Նիկոլենք շարունակում են բյուջեն մեջ-մեջ անել՝ անունը պարգևավճար դնելով

12/09/2020 11:41
Ժողովուրդն օրվա հացի կարոտ է, իսկ Նիկոլենք շարունակում են բյուջեն մեջ-մեջ անել՝ անունը պարգևավճար դնելով

Պարզվում է, նույնիսկ այս ճգնաժամային պայմաններում, Նիկոլենք շարունակում են թալանել պետական բյուջեն՝ անունը պարգևավճար դնելով:

Հիմա էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է ԱԺ մի շարք աշխատակիցներին պարգևատրելու մասին կարգադրություն ստորագրել: Մասնավորապես, կարգադրել է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին ու աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնական դրույքի 30%-ի չափով:

Ստացվում է, Նիկոլն ու իր թիմն այնքան անկուշտ են, որ նույնիսկ հիմա, երբ երկիրը իրենց անգործության պատճառով գտնվում է անդունդի եզրին, մարդիկ մնացել են անգործ ու առանց օրվա հացի փողի, իրենք մեկ է շարունակում են պետական բյուջեն մսխել:

Փոխարենն այդ փողերով օգնեն այն մարդկանց, ովքեր օր ու գիշեր Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ են անում, խնդրում, որ համապատասխան մարմինները իրենց խնդիրներին լուծումներ տան, հազիվ այդ փողերը դնում են իրենց գրպանները, հարստություն դիզում ու առոք-փառոք ապրում:

Այնպես որ, ժողովուրդ ջան, ոնց տեսնում եք այս իշխանությունից ինչ-որ բան սպասելն արդեն անիմաստ է, ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տենա, որովհետև այս իշխանությանը բացարձակ չի հետաքրքրում հասարակ քաղաքացիների խնդիրները:


Նորայր Զիրոյան