Հրապարակային 4 հարց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին
11/09/2020 16:41

Սույն թվականի մարտի 1-ին ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ չեղարկում է մարտի 1-ի երթը՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում առաջնային է առողջապահության նախարարության հորդորին հետևելը և բոլոր տեսակի կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը»: Հարկ է նշել, որ որևէ հորդոր ՀՀ ԱՆ-ը հրապարակային չի ներկայացրել:
Հարց.
1. Ինչո՞վ էր պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ՀՀ ԱՆ միայն ձեզ ուղղված հորդորը հանրությունից գաղտնի պահելու հանգամանքը.
2. Ի՞նչ ձևաչափով էր ներկայացվել այդ հորդորը. գրավոր թե՞ բանավոր, և կոնկրետ ի՞նչ բնույթի, ծավալի և խորության կանխարգելիչ միջոցառումներ էր հորդորում իրականացնել ՀՀ առողջապահության նախարարությունը.
3. Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հորդորի մեջ ներառվա՞ծ էր արդյոք զանգվածային փողոցային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու արգելքը.
4. Ձեզ և Ձեր կողմից ղեկավարվող կուսակցությանը մեղավոր և պատասխանատու համարու՞մ եք Հայաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի համար:
Եթե գտնում եք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործել է ճիշտ, չի թաքցրել տեղեկատվությունը և առաջնորդվել է հանրային շահերով, ապա պետք է օր առաջ հրապարակեք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՔՊ-ին ուղղված հորդորի ամբողջական տեքստը:
Կանխավ շնորհակալ եմ բաց և հրապարակային աշխատանքի և համագործակցության համար:

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար