Աննայի Նակոլկա Շուշոն բարձրացրե՞լ է ներկրվող ապրանքների մաքսազերծման գումարը

11/09/2020 16:06
Աննայի Նակոլկա Շուշոն բարձրացրե՞լ է ներկրվող ապրանքների մաքսազերծման գումարը

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը: Նրանք բողոքում էին Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Մասնավորապես, տնտեսվարողները նշում էին, որ նախկինում մաքսազերծումը եղել է 3 դոլար 25 ցենտ, իսկ հիմա առնվազն 6 անգամ ավելանում է մաքսային արժեքը ու օրինակ 3.000 դրամանոց ապրանքը դառնալու է 10.000 դրամ։
Ըստ որոշ լուրերի՝ այս ամեն ինչի գլխին կանգնած է «Նակոլկա Շուշոն» ու անում է այն, ինչ սիրտն ուզում է` ասելով, թե բա որ 30 տարի թալանում էին, բա էդ ժամանակ ինչի՞ չէիք խոսում: Շուշոն շատ հանգիստ անում է սրտի ուզածը, և ասում, որ իր մեջքը Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանն է ու ոչ մեկ ոչ մի բան չի կարող ասել իրեն: Ստացվում է, որ Նիկոլենց պատճառով հերթական անգամ տուժում է ժողովուրդը, առևտրող զբաղվող մարդիկ կանգնում են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, բայց ցավալին այն է, որ այս հարցը Նիկոլենց բացարձակ չի հետաքրքրում: