543 միլիոնի առևտուր Նիկոլի սրտի օլիգարխ Գռզոյի ֆիրմայից՝ պետբյուջեի հաշվին

09/09/2020 22:07
543 միլիոնի առևտուր Նիկոլի սրտի օլիգարխ Գռզոյի ֆիրմայից՝ պետբյուջեի հաշվին

Նիկոլենք թայֆով եկել են ու ինչ անում են իրենց թայֆի համար են անում: Օրինակ՝ ինչ-որ մեկը իրեն հարց տվե՞լ է, ինչի՞ Կառավարությունը մրցութային կարգով չի անում գնումներ, այլ իր գնումներն անում է կոնկրետ ընկերություններից:

 Չէ, ոչ մեկ չի հարցնում, որովհետև Նիկոլը տենց է ասել, որ անեն: Մի շարք գերատեսչություններ գնումներ են արել Խաչատուր Սուքիասյանի «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ից: Միայն 2020 թվին, Նիկոլենք Խաչատուր Սուքիասյանի՝ Նիկոլի մտերիմի ու հարազատ օլիգարխի ընկերությունից, կես միլիարդ դրամից ավել առևտուր են արել:
Վարչապետի աշխատակազմի գնումները «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ից կազմել է 2 միլիոն 1000 դրամ, առողջապահության նախարարության գնումները կազմել է 584,653,247 դրամ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ 245,053 դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 3,689,000 դրամ և այլն:
Տեսնում եք չէ՞, ինչ թվեր են:
Նենց չի որ Սիլ-ը միակ ապահովագրական ընկերությունն է, շուկայում այլ ընկերություններ էլ կան, ու փաստացի ոչ մի մրցույթ չի եղել: Նիկոլը ասել է իր «հալալից» պիտի առնեն, առել են: Հիմա սա կոռուպցիա չի՞, Նիկոլի ասած ԽԾԲ-ն չի՞: Նիկոլն ուղղակի խաբեբա է, ինքը հիմա ավելի բեթար բաներ է անում, քան ասում էր նախկինների մասին: Մեկը մյուսով հարստանում են ժողովրդի հաշվին, այդքան բան:
Նորայր Զիրոյան