Բումերանգը թակեց Նիկոլ Փաշինյանի դուռը

09/09/2020 17:36
Բումերանգը թակեց Նիկոլ Փաշինյանի դուռը

Ինչպես գիտեք, հունիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր, իսկ հետո՝ ջնջել, 19 տարեկան աղջկա լուսանկար, ով մետրոյում առանց դիմակ էր նստած, և վերնագրել էր՝ անթաքույց գեղեցկություն: Այդպես էր վերնագրել, որովհետև այդ աղջկա, ներողություն, բայց չգիտեմ ինչպես ճիշտ կլինի ասել, «բդերը» բաց էին, զուտ հագուստի ձևից ելնելով:
Այդ հրապարակումը հավանել էին մոտավորապես 5000 քաղաքացի, որի ճնշող մեծամասնությունը Փաշինյան Նիկոլին ամոթանք էր տալիս և կոչ անում, որպեսզի հեռացնի իր գրառումը: Ցավով պետք է նշեմ, որ շատերն էլ այդ երեխային պիտակավորում էին ամենանենգ, ամենատհաճ բառերով՝ «ծերեթելու պոռնիկ», «չբավարարված», «բդերը բացած գեղցի»:
Նիկոլ Փաշինյան ձեզ և ձեր համախոհներին, ինչպես նաև ձեր նախիրին հորդորում եմ, որպեսզի հիանան ձեր աղջկա անթաքույց գեղեցկությամբ, որտեղ` հագուստը թիթեռի կյանքից կարճ է:
Ի դեպ, ես շատ-շատ եմ սիրում բումերանգի էֆֆեկտը: Հերթով թակելու է ձեր դուռը: