Գործող «Արմավիր ֆրութս» բնամթերքների մանրամեծածախ շուկան՝ մեղվափետակ

08/09/2020 16:35

Հայաստանում  հիմնվում են նորանոր  գյուղատնտեսական շուկաներորոնք առանձնանում են իրենց  մարզային վարչական տարածքներով:Արմավիրի մարզի Ծիածանի համայնքապետ՝ Վաչիկ Գրիգորյանի և Արտիմետի համայնքապետ՝Վարդան Միրզախանյանի նախաձեռնությամբ Երևան-Արմավիր մայրուղու  աջ թևին, 1հա տարածության վրա, 2017թձմռանընախատեսվեց հիմնել բնամթերքների շուկաորտեղ բնամթերքներ արտադրողները  հնարավորություն կունենան իրականացնել իրենց բերքի թե՛ մեծածախ և թե՛ մանրածախ առևտուրը:
Այն մեկ տարի ժամանակով, բացօթյա, անվճար տրվեց վաճառողներին: Այսօր, արդեն 4 հա տարածություն ընդգրկող շուկայում մեծ եռուզեռ է: Գործում են 3 խանութներ, 22-ը՝ կբացվեն շուտով: Մեղվափետակ հիշեցնող այս շուկայում ոտքի վրա են մեծածախ առևտուրն արագ իրականացնում:Վաճառում և արագ լքում են շուկան:Ավտոմեքենաներն արագ ել ու մուտ են անում:
-Օտարերկյա վաճառողների համար ընթացիկ, գրավիչ պայմաններ կստեղծվեն, սառնարաններ, ավտոմեքենայի կայանատեղի, սննդի օբյեկտներ, սան հանգույցներ,բուժ կետ,-պատմում է Վ.Գրիգորյանը,-Հհեռանկարում կա նաև  հյուրանոց կառուցելու, և ճանապարհին  կից՝ սննդի մեծ իջևանատուն բացելու գաղափար: Երևան-Արմավիր մայրուղու ճամփորդների համար սա իսկական հանգրվան կլինի, որտեղ համեղ խորտիկներ  ու թարմ հացաբուլկեղեն ճաշակելու առիթ կունենան,-ասում է  Վ.Գրիգորյանը:
Շուկայում վաճառատեղերը ծածկոցներ ունեին՝ անձրևից և արևից պաշտպանվելու համար: Շուկայի վերջնամասում ընթանում էին շինարարական աշխատանքները: Ըստ Վաչիկ  Գրիգորյանի, ևս 4 հա տարածություն է ձեռք բերում շուկան՝ ընդլայնվելու համար: Առաջիկայում ասֆալտապատման աշխատանքները  և շուկայի մուտքի կամարաձև դարպասը կհիմնեն:
-Քայլ առ քայլ ենք իրականացնելու այս ամենը,-ասում է Ծիածանի համայնքապետը: -Չե՞ք դժվարանում համայնքի և շուկայի աշխատանքները մեկտեղելուց:
-Ո՛չ,բարի կամք է պետք բոլորը հասցնելու համար,-պատասխանեց Վ. Գրիգորյանը:
 Տես՝ տեսանյութը:
Նարինե Հասրաթյան