Մարտի 1-ի բիզնեսը փակվեց. Փաշինյանը այլևս փող չի տալիս

08/09/2020 16:32
Մարտի 1-ի բիզնեսը փակվեց. Փաշինյանը այլևս փող չի տալիս

«Բա իմացա՞ք նորությունը՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հայտարարել են, որ այլևս ֆիզիկապես չեն մասնակցի Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ հիմնավորեով դա նրանով, որ սպանությունների բացահայտման մեջ ոչ մի առաջընթաց չկա:

Ինչպես դասականը կասեր. «Իյա՜, իրո՞ք», նոր եք իմանո՞ւմ, որ Փաշինյան Նիկոլը Մարտի 1-ի սպանությունները չի բացահայտելու, որովհետև սպանությունների բացահայտումը շատ հարցեր կառաջացնի ուղղված այն ժամանակվա ընդդիմությանը:

Բայց սա հանրությանը ներկայացվող վարկածն է. ամենագետ հայկական ֆեյսբուքը իրականությանը այլ տեսաննկյունից է նայում:
Ըստ օդում կախված լուրերի՝ Փաշինյանից կրկին գումար են ուզել դատական նիստերին մասնակցելու համար և մերժում են ստացել, սրան էլ գումարած պաշտպաներից ոմանք իրենց «քցված են» զգում, քանի որ մեկին ՍԴ դատավորի պաշտոն էին խոստացել, իսկ մյուսին՝ այլ տիպի խրախուսում, բայց Նիկոլը սաղին գցեց, սաղին: Հիմա այս մարդիկ հրաժարվում են մասնակցել քաղաքական ստրիպտիզին:

Ահա այսպես, Մարտի 1-ի գործով բիզնեսը չստացվեց. Նիկոլը, ինչպես և սպասվում էր բոլորին գցեց:

Ես հիմա սպասելու եմ, թե ոնց են այս մարդիկ սրանից հետո 180 աստիճանով փոխելու իրենց տեսակետները Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և ոնց են ամեն ինչում մեղադրելու Նիկոլին». Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից: