Նիկոլի սրտի քաղաքապետ Հայկոն 4 միլիոնի հարկ չի մուծել

07/09/2020 12:01
Նիկոլի սրտի քաղաքապետ Հայկոն 4 միլիոնի հարկ չի մուծել

Պարզվում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկը ծավալել է իր գործունեությունը՝ չվճարելով հարկեր:
Ըստ 168.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի՝ ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացրել ա, որ վերջինս ունի չկատարած հարկային՝ ընդհանուր 4.096.003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4.083.752 դրամը՝ ապառք, իսկ 12.251 դրամը՝ տույժ: Էս ամենը դեռ մարտ ամսվա գումարներն են, որոնք, բնականաբար, հիմա անգամներով ավելացած կլինեն:
Փաստորեն, քաղաքապետ Մարությանը աղբահանության հարցը լուծել է հարկեր չմուծելու ու կոռուպցիայի շնորհիվ:
Հատկանշական է, որ այսօր մեր երկրի իշխանական օղակներում ամեն ինչ կատարվում է Նիկոլի դաբրոյով ու այս դեպքն էլ բացառություն չի: Ընդդիմադիր ժամանակ տարբեր ամբիոններից իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրող Նիկոլն այսօր իր թիմի հետ խրված է կոռուպցիայի մեջ ու հնարավորինս շատ ուզում է մսխի պետական բյուջեն: Ինչքան էլ վերջինս փորձում է թաքցնել այդ հանգամանքը, միևնույն է չի ստացվում ու արդեն բոլորն են շատ լավ տեսնում, թե իրականում որն էր Նիկոլի՝ իշխանության գալու իրական նպատակը:
 Մնում է Նիկոլին հարցնել. հիմա ով է զինվորի հաց գողացող. Նիկոլն ու Մարության Հայկոն, որ 4 միլիոն հարկ են թաքցրել, թե 1000 դրամի ՀԴՄ չխփող փոքր խանութի աշխատողը:

Պարադքոս Մեդիա