Միջադեպ՝ Նորամարգում. Որդեկորույս եզդի հայրը համայնքապետից 50մլն դրամ փոխհատուցում է պահանջում

01/09/2020 15:30
Միջադեպ՝ Նորամարգում. Որդեկորույս եզդի հայրը  համայնքապետից  50մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Արարատի մարզի Նորամարգի եզդի բնակչուհի՝ Ասլիկ Շարոյանի որդին՝ Խդր Շարոյանը   29.05.2015թ զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության հետևանքով մահացել է: Ծնողները, նամակ-բողոքներով  թակում են պատկան մարմինների դռները: Պատասխանատու մարմիններն էլ  իրար ետևից գրություններ են ուղարկում Նորամարգի համայնքապետ՝ Ա. Թադևոսյանին` հայտնելով, որ որդեկորույս ծնողներին  միանվագ դրամական օգնություն չի հասնում համաձայն`«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի:Սակայն, Քյարամ Սմոյանն անդրդվելի է ու համայնքապետից պահանջում է վճարել 50 մլն դրամ փոխհատուցում:
Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Լավիկ Հարությունյանի, Քյարամ Սմոյանն ամեն անգամ գալիս է համայնքապետարան, ժամերով  գոռգոռում, սեռական բնույթի հայհոյհանքներ անում իրենց աշխատակից կանանց ներկայությամբ, հունից հանում համայնքապետին ու խափանում համայնքապետարանի բնականոն աշխատանքը:
-Հասարակական կարգ է խախտվում, սա հանցագործություն է Քյարամի կողմից: Զանգահարում ենք 1-02, սակայն Մասիսի ոստիկանությունն անգործունեություն է ցուցաբերում, չի արձագանքում, թաղային տեսուչ՝ Սահակ Գևորգյանը չի այցելում ու կարգի հրավիրում հասարակական կարգը խախտողին:Մի օր, այստեղ ողբերգություն կգրանցվի,-վստահեցնում է Լավիկ Հարությունյանը,- Տպավորություն ունեմ, որ Քյարամին ուղղորդում են:Մոտ 30 խոշոր եղջերավոր անասունների սեփականատերը հեռու է այնպիսի բառերից, ինչպիսին է «շահառու», «փոխհատուցում» և այլ բառերից, որոնց իմաստը նա չի հասկանում:Խնդրում ենք ձեզ, որպես հեղինակավոր լրատվամիջոցի, մեր խնդրանքը հասցրեք ՀՀ Ոստիկանապետին, որպեսզի բզի Մասիսի ոստիկաններին, իրենց գործառույթներում լինեն զգաստ ու արագ արձագանքող, այլապես չգիտեմ թե էլ ի՞նչ սադրանքների կդիմի Քյարամը:Առանց այն էլ բոլորիս նյարդերը տեղի է տալիս ներկա օրերի ֆոնին,-խնդրում է Լ. Հարությունյանը:
Նարինե Հասրաթյան