Դատարանը հայցը վարույթ չի ընդունել

01/09/2020 15:21
Դատարանը հայցը վարույթ չի ընդունել


Այսօր, Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչները դիմել են մեզ, դժգոհելով` «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ՝ Հրաչյա Մուրադյանից, ով,ըստ իրենց, կռիվ է գցել համայնքում և դատական հայց ներկայացրել իրենց կողմից ընտրված, երկարաժամկետ համայնքապետ աշխատած Բաբկեն Վարդանյանի դեմ՝ պահանջելով սահմանված ձևով ներողություն խնդրել իր հասցեին արված «ստախոս մարդ» արտահայտության համար:
-«Կիսաբաց լուսամուտներ»-ը մեր համագյուղացի, 10-րդ փ. 16 տան բնակիչ՝Արթուր Հովհաննիսյանի տունը կռիվ գցեց, շոու սարքեցին,երկու եղբայրներ տան համար թշնամացան: Ցավոք, երկու ընտանիքներում էլ մահվան ելքով կորուստներ գրանցվեցին ու լռեցին,-պատմում են սարդարապատցիները,- Հաշմանդամ երեխայի ծնող՝ Ծովինար Սարգսյանին էլ հավատացրին, որ շենք կառուցել կտան ու այդպես էլ հարցը մնաց օդում,- պատմում են մեզ դիմած բնակիչները,- Վերջում համայնքապետ՝ Բաբկեն Վարդանյանը տան կտուրը վերանորոգեց: Իրենց հաղորդաշարի շոուի համար գնացել գտել են 15 տարի առաջ, համայնքից տեղափոխված բնակչուհու և ս/թ-ի հունիսի 27-ի՝ «Անթուղթ ու թանաք» խորագրով հաղորդաշար պատրաստել, և հեռախոսազրույցի թեմայի շուրջ էլ դատական հայց պատրաստել ու ներկայացրել Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանին-պատմում են մեր զրուցակիցները,- Դատարանը հայցը վարույթ չի ընդունել, սակայն հարցը դա չէ, այլ այն, որ հանուն հաղորդաշարին միս ու արյուն տալու համար՝ վարկաբեկվում է մեր սիրելի ու հանրաճանաչ համայնքը՝ Սարդարապատը: Մեր պապերը կռիվ են մղել ու հերոսացել, մենք այդ տոհմածառի ճյուղերն ենք, ո՞վ է ինչ-որ մի Հրաչյա Մուրադյան, որ գա ու խառնի գյուղն իրար, մի բան էլ մեր կողմից , դեռևս 1991թ-ից ընտրված ղեկավարին դատի տա՝ պատվի ու արժանապատվության արատավորող արտահայտության համար ներողություն խնդրելու պահանջ ներկայացնի,- զայրացած ասում էին սարդարապատցիները:
Հ.Գ. Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին ո՛չ Հրաչյա Մուրադյանը, ո՛չ Բաբկեն Վարդանյանը, որպեսզի ներկայացվեր վերջիններիս տեսակետները:


Անի Մադոյան