Դպրոցի տնօրեն է ազատել. Երբ «Կարդինալ» օղու առաքիչը մարզպետ է դառնում

27/08/2020 18:56
Դպրոցի տնօրեն է ազատել. Երբ «Կարդինալ» օղու առաքիչը մարզպետ է դառնում

Գեղարքունիքի մեր լրատուն հայտնում է, որ մարզպետ՝ Գնել Սանոսյանն աշխատանքից ազատել է Վարդենիսի Ակունքի դպրոցի տնօրեն՝ Լուսինե Ավագյանին: Պատճառը,ըստ մեր լրատուի, տնօրենի ՀՀԿ-ական՝ Կարեն Ավագյանի հորեղբոր աղջիկ լինելն է:
-Լուսինե Ավագյանին դպրոցից հեռացնելը զայրացրել է համայնքի բնակիչներին ու աշակերտներին,-ասում է մեր զրուցակիցը,-ո՞վ է Գնել Սանոսյանը, պետական պարգևավճարներ թալանող մի շարքային գող, ով նախկինում, «Կարդինալ» օղու առաքիչն էր:Մի քանի ամիս էլ Երևանի Հյուսիսային համալսարանում է դասավանդել ու 5 հազարական դրամի դիմաց քննական գնահատական դրել:Իսկ այսօր, ամիսը մեկ՝ 113 մլն դրամ պարգևավճար է գրպանում: Մարզպետարանի աշխատակիցներին տալով ընդամենը 24,հազար դրամ: Նրա կինը՝ Ռուզաննան, Ծակքարում 5 հողակտոր է հայտագրում, երբ իրականում նա լոկ տնային տնտեսուհի է: Գեղարքունիքի մարզպետն այսօր էլ աջ ու ձախ հպարտանում  է, որ վախ չունի, քանի որ Աննա-Նիկոլ ունի,-ասում է մեր լրատուն:
Անի Մադոյան