Սեպտեմբերի 1-ն ու կապիկների մոլորակը
27/08/2020 18:46

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, Հայաստանում մշտապես տոնական խորհուրդ է ունեցել: Դպրոցական համազգեստով, ծաղիկների փնջեր գրկած ու փուչիկներ բռնած հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու համադասարանցիներին կարոտած սաներ, առաջին անգամ դպրոց հաճախող առաջին դասարանցիներ ու ոչ պակաս հուզված ծնողներ ու ուսուցիչներ:
Սակայն այս ծանոթ, լուսավոր, հեքիաթային միջավայրն այսօր, մեղմ ասած, վտանգված է: Վտանգված է, քանզի
6 տարեկան երեխան էլ է հասկանում, որ ներկա ժամանակներում ինքն ապրում է կապիկների
մոլորակում, որտեղ ,,ծիծիկ,, Արոն
ԿԳնախարար է, իսկ ,,դուխավիկ,, Նիկոլը՝ մոլագար,որից հիասթափված են իր
ծնողները, բարեկամներն ու հարևանները:
Ներկա
պահին մարդկանց զայրույթն այնքան մեծ է, որ էլ ծանոթ ու անծանոթ չեն հարցնում, իրար
հանդիպելիս հոգեխանգարված Նիկոլ են քլնգում:
Մեր բակի
խանութներից մեկում, ակամա ականատեսը եղա մի խոսակցության:
-Ֆաշի՞ստ եք դուք,
մատղաշ երեխեքի բերանները կապած դպրոցում նստացնեք 6 ժամ, թթվածնի պակասի հասցնեք էրեխեքին,
սպանեք: Սովորացրածներն էլ ի՞նչ ա, թե՞ Հիտլերի ոտանավորը պիտի անգիր անեք, խոզի
փորը դանակ կոխեք: Իսկականից որ գիիժ ա ես անտերը, այ մարդ, ես ո՞նց հիասթափվեցինք:
Դե դու քո հալը կտեսնես Փաշինյան Նիկոլ,-ասում
է վրդովված խանութի վաճառողն իր
անծանոթ գնորդին:
-Ես իմ էրեխուն
դպրոց չեմ էլ ուղարկի,-հաստատակամ պատասխանում է սպառողը:
-Ծիծիկ Արո՞ն պիտի
որոշի կրթի՞ , թե՞ անգրագետ թողնի մեր
էրեխեքին: Հայաստանը դարձրել են կապիկների մոլորակ, այ քուր ջան, էս ի՞նչ ենք լսում
ու տեսնում: Ամեն աստծո օր սթրեսի ու վախ մեջ ենք անցկացնում, հիմա էլ հերթը մեր
էրեխեքին է հա՞ Նիկո՛լ տղա, դու ոնց որ մեզ տեղը չես բերում ,-չէր հանգստանում
հուզված վաճառողը:
-Իզուր տեղը մի
ջղայնացի, ոնց բերել ենք, ըտենց էլ թախտից գցելու ենք ,-խընդմնդում էր ձեթ ընտրող տատիկը:
Պատահաբար խանութ
մտած՝ Նարինե Հասրաթյան

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար