Ահազանգում են քաղաքացիները՝ մարդկանց մոլորեցնելով տուգանքներ են գրում

27/08/2020 15:30
Ահազանգում են քաղաքացիները՝ մարդկանց մոլորեցնելով տուգանքներ են գրում

Հայկական Ժամ» կայքին է դիմել Արագածավան համայնքի բնակիչներից մեկը, ով ներկայացավ որպես  Հայկարամ եւ տեղեկացրեց, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, ոստիկանները իրենց տան բակում դիմակ չկրելու պատճառաբանությամբ տուգանել են իր կնոջ՝ Ռ․ Մնացականյանին։ Ըստ դիմող քաղաքացու, Ռ․ Մնացականյանը մենակ է եղել, մարդիկ չեն եղել տարածքում, որպեսզի սոցիալական հեռավորություն պահելու կարիք զգացվեր, սակայն ոստիկանները հաշվի չեն առել այս հանգամանքը։ Իսկ տուգանքը, որը պետք է վճարի կարիքավոր երիտասարդ ընտանիքը արդեն տագնապի մեջ է գցել նրանց։
-Անարդար է եւ վիրավորական ոստիկանների վերաբերմունքը,- փոխանցեց մեր զրուցակիցը։ 

Օրեր առաջ, ոստիկանության գործողություններից դժգոհել էր նաեւ մայրաքաղաքի տաքսի ծառայություններից մեկի վարորդը, ներկայացնելով իր հետ պատահածը. «Գաին կանգնացրեց մեքենաս, քանի որ ուղեւոր չունեի դիմակ չէի կրում, իջա մեքենայից, դիմակս հագնելով ուզում էի մոտենալ ոստիակններին, մեկ էլ հայտնվեցին պարետատան տուգանիչները, թե բա՝ տեսել ենք, որ առանց դիմակ եք, հայրիկ ջան, գրի, որ մի պահ դիմակդ իջացրել ես սիգարետդ վառես, որ տուգանք չգա քո վրա: Ես էլ միամիտ-միամիտ գրեցի, պարզվումա ոտքի վրա մոլորեցրին ինձ խնդրեմ՝ տեսեք»,- գրպանից հանած ծրարը ցույց տվեց վարորդը՝ ավելացնելով,- Էս տարվա մեջ իրար վրա 10 հազար դրամ չեմ տեսել ես, ո՞նց տանեմ մուծեմ, հո դուք սրիկա չե՞ք, բա հա՞յն էլ հային սենց կփափի,- բարկացավ քաղաքացին:

Նույնաբովանդակ մի բողոք էլ Արաբկիր վարչական շրջանի մանկավարժներից մեկից ենք ստացել, Ասյա Մ.-ն ներկայացրեց իր հետ կատարվածը.

-Երթուղայինից իջա, դիմակս հանեցի ու հենց նույն պահին խոնավ անձեռոցիկով բերանիս հատվածն էի մաքրում, ու նույն րոպեին մոտեցան ոստիկանները, ու հարգալիս ինձ համոզեցին, որ կազմված արձանագրության մեջ գրեմ, որ դիմակս հանել եմ, որ ուղղեմ, որպեսզի, ինչպես իրենք ասեցին՝ չտուգանվեմ: Մինչեւ ես այդքանը գրում էի, ինձ էլ հաճոյախոսում էին, թե տիկին ինչ գեղեցիկ եք գրում ռուսերեը:Էսպես շաղակրատելով ինձ ճանապարհեցին: Դեպքից 20 օր հետո եկել է տուգանջի վճարման մի հաստ ծրար: Ես վիրավորված եմ, որ ոստիկանները ինձ, պարզապես հիմարեցրին...

Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ...