ՏԻՄ ղեկավարները պաշտպանված չե՞ն

25/08/2020 19:44
ՏԻՄ ղեկավարները պաշտպանված չե՞ն

Ըստ մեր հավաստի աղբյուրի, Գեղարքունիքի մարզի համայնքապետերի և Սևանի ՊՈԱԿ-ի –ի նորանշանակ տնօրենի միջև գլադիատորական մարտերը նոր թափ են ստանում:
Բանն այն է, որ համայնքապետերը դժգոհել էին մեր կայքին` փաստելով, որ  Սևանի ՊՈԱԿ-ի  տնօրեն` Արա Խլոյանն իր գործառույթներին չի տիրապետում և բնապահպանական վարձավճարներից երեսուն  տոկոսն է միայն  տրամադրում` պարտադրելով ՏԻՄ ղեկավարներին ստանձնել վարչական տարածքներում գտնվող ափամերձ հանգստյան գոտիների աղբահանումը: Իսկ վճարների առյուծի բաժինը` 70 տոկոսը գնում է ՊՈԱԿ-ին: Արա Խլոյանն էլ հակադարձել էր համայնքապետերին ասելով. «Ո՞վ չի տիրապետում իր գործառույթներին, ես համայնքապետերից կարող եմ քննություն վերցնել»:

Այս հայտարաությունն անպատասխան է թողել Գեղարքունիքի մարզպետ` Գնել Սանոսյանը, որից «պռոշ» են արել մարզի ընտրված համայնքապետերը:
-Մարզպետն իրավունք չունի լռելու, երբ պետական պաշտոնյայի շուրթերով նման անհարգալից հայտարարություն է հնչում, վիրավորված ենք ու խիստ  զարմացած,- հավաստիացնում են որոշ  համայնքապետեր: