«Աստղիկ» ԲԿ-ի տնօրենը հերքեց լուրը

25/08/2020 14:31
«Աստղիկ» ԲԿ-ի տնօրենը հերքեց լուրը

Քիչ առաջ,  «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն` Ասատուր Ասատրյանը հերքեց է և  ցնդաբանություն  համարեց Մարինա Խաչատրյանի այն հատարարությանը, որ ԲԿ-ում առկա  հայ-իսրայելյական վերարտադրողական բժշկության բաժանմունքում Իսրայելից ներկրվում է հրեական սպերմա:

- Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը մեկ տարի առաջ ցանկություն է հայտնել մեր բժիշկներից մեկի մոտ, որ ուզում է «Աստղիկ» ԲԿ-ում աշխատել, մերժվելով, որոշել է վրեժխնդիր լինել,- եզրակացրեց Ա.Ասատրյանը: Անձամբ ճանաչում եմ նրա եղբորը` Տիգրան Խաչատրյանին` որպես լավ մարդու և բժշկի,-ասաց տնօրենը:
Իսկ հայ-իսրայելական վերարտադրողական բաժանմունքի կազմակերպչական ղեկավար`Լիանա Բադիկյանը ուղեկցեց մեզ բաժանմունք և ցույց տվեց ժամանակակից բարձր տեխնոլոգիական բուժ սարքավորումները, որով կատարվում են բուժիչ և ախտորոշիչ էկո արտամարմնային բեղմնավորումները:

-Մեզ մոտ գրանցվում են բոլորն անխտիր` երեխայի և ծնողի հետազոտումով ինքնըստինքյան հերքվում է տարածվող սուտ լուրը: Աստղիկ ԲԿ-ն Իսրայելից և որևիցե այլ երկրից սերմ չի ներկրում,- հավաստիացրեց Լ. Բադիկյանը:
Հիշեցնենք, որ երեկ, ԲՖ իր էջում նեյրովիրաբույժ, քաղաքական ակտիվիստ Մարինա Խաչատրյանը հեռահար հարցում էր արել «Աստղիկ» ԲԿ տնօրենին, որը ներկայացնում ենք ստորեւ.
 «Հարգելի՛ պարոն Ասատրյան,
Ըստ «Աստղիկ» ԲԿ-ի կայքում առկա տեղեկատվության այդ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։
http://astghikmc.am/…/verartadroghakan-bjshkutyan-bajanmunq/
Ըստ առկա տեղեկատվության Ձեր ղեկավարության տակ գործող «Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում սերմնավորման (ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրաելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման)։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
1. Ե՞րբվանից է Հայաստանի Հանրապետություն ներկրվում և «Աստղիկ» ԲԿ-ի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում կիրառվում վերոնշյալ հրեական սերմը (սպերման)։
2. Ե՞րբ է «Աստղիկ» ԲԿ-ն ստացել վերոնշյալ իսրաելական սերմի (սպերմայի) վերջին խմբաքանակը։
3. Քանի՞ անձի սպերմատոզոիդ է ներկրվել և ի՞նչ քանակությամբ։
4. Քանի՞ կնոջ շրջանում է ծրագրվում կիրառել Իսրայելից ներկրված այդ սերմը։
5. Արդյո՞ք ներկրված սերմերի բոլոր օրինակները պատկանում են միայն հրեաների, թե՞ կան նաև այլ ազգերի ներկայացուցիչների սերմեր (եթե կան, ապա խնդրում եմ նշել թե ինչ ազգերի` ցույց տալով նաև թվաքանակը)։
6. Արդյո՞ք այդ բանկի բոլոր նմուշներն անցել են հետազոտություն` գենետիկ մուտացիաները բացառելու համար։
7. Ի՞նչ պայմաններում են պահվում ներկրված նմուշները։
8. Քանի՞ հայ կին է արդեն սերմնավորվել վերոնշյալ Իսրայելից ներկրված սպերմայով։
9. Քանի՞ երեխա է ծնվել այդ սերմով սերմնավորման արդյունքում»։