ԿԳՄՍՆ-ի դիմացից կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

24/08/2020 15:47
ԿԳՄՍՆ-ի դիմացից կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

News.am-ը ներկայացնում է ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիան

Այս պայքարը մեր երեխաների համար է եւ մենք ոչ մի բանի առաջ չենք կանգնելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը: Նշենք, որ նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները, որ կպնեն մեր դպրոցներին, մեր երեխաներին, թույլ չենք տալու, որ Հայոց եկեղեցու պատմությունը հանեն դպրոցներից, որպեսզի երեխաներին պարտադրեն դիմակ: Ռեժիմը խուճապի մեջ է»,-ասաց նա: