Վարչապետը միտումնավո՞ր շրջանցեց Վանեվանը

21/08/2020 18:52
Վարչապետը միտումնավո՞ր շրջանցեց Վանեվանը

Գեղարքուիքի մարզի Վանեվանում,  երկուշաբթի օրը սպասել են վարչապետ Նիկոլին, որպեսզի իրենց համայնքի դարդը պատմեն, լուծումը ստանան, բայց փողոցից ընտրված վարչապետն, ըստ տեղաբնակների, միտումնավոր  շրջանցել է Վանեվանն ու կոնֆետներ բաժանել հարևան համայնքներում:

Բանն այն է, որ շուրջ 400 բնակիչ ունեող համայնքում չկա խմելու ջուր, լուսավորություն, գազ, մանկապարտեզ, գյուղապետարանի ու մշակույթի  շենքեր: Եվ որ ամենասարսափելին է՝ գյուղը պառակտված է երկու մասի՝ ավագանիների թևի և համայնքապետի կողմնակիցների:

Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Սահակյանի խոսքերով, ավագանիները նիստերին դեմ են քվարկում քննարկվող ծրագրերին՝ հարված հասցնելով համայնքի շահերին: Ջինիշյան հիմնադրամը ծրագիր է հաստատել Վանեվանում, Կառավարության սուբվենցիոն ծրագրի հնարավորություն է ընձեռնվել խորքային հորերի ստեղծման, նախակրթարանի բացման համար,սակայն 3 ավագանիները դեմ են քվարկել ու վիժեցրել դրանք:

-Ձմռանը 9 մլն դրամ բյուջե ունեցող Վանեվանի համայնքապետը չի կարողանում գումար դուրս գրել, ճանապարհները ձնից ու սառցե բեկորներից մաքրելու համար, քանի որ դրան դեմ է քվեարկում ավագանին,-ասում է Գ. Սահակյանը:

Ողջ Վանեվանի բնակչությունը, մեկ մարդու նման կանգնում է՝ ըննդեմ ավագանու, սակայն, անզորությունից՝ պարտվում:

-Շան գլուխը թաղված է ԲՀԿ-ական  պարտված ՏԻՄ թեկնածու՝ Էմիլ Սարգսյանի տակ,-ասում է մեր զրուցակիցը,-ավագանիներ՝ Գոհար Գալստյանը, Սուրեն Գրիգորյանը, Փառանձեմ Սարգսյանը կատարում են նրա անմիջական հրամանները՝  վնասելով Վանեվանի շահերը:

Գյուղը թաղված է ու SOS է հնչեցնում:Մարդիկ աղերսում էին, որ  իրենց  ձայնը հասցնենք իշխանության վերին ատյաններին:

-Մենք մեր համայնքապետի որդուն՝ Իգոր Հարությունյանին ենք ընտրել, համոզված լինելով, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի, բայց արի տես, որ երիտասարդ համայնքապետը դարձել է նախընտրական վրեժխնդրության թիրախ, որի արդյունքում վնասվում են համայնքի շահերն ու տեղաբնակները:

Հ.Գ. ՀՀ  հարգարժան,հոգեկան հիվանդ վարչապետ,նոր Հայաստանում մարդիկ լույս, գազ, խմելու ջուր, մանկապարտեզ,  համայնքապետարանի  ու մշակույթի շենքեր չունեն, դու կոնֆետով ապագա սերու՞նդ ես խաբում, որ ի՞նչ անես: Գանձակի 90-ամյա ծեր, անգիտակից, ոտքդ պաչող կնոջով փիառվելով ու՞ր ես հասնելու:Մարզպետդ և ինքդ լավ էլ քաջատեղյակ եք  ավերակ Վանեվանի խնդիրներին, ինչու՞ չայցելեցիք սովի ու թշվառության  ճիրաններում հայտնված ձեր ընտրողներին:

Չայցելեցիք, որովհետև, արդեն իսկ վախենում եք անգամ ձեր ստվերից ու անոթի մարդկանց հետ առերեսվելուց: Գիտակցու՞մ ես, Նիկո՛լ, որ քո ճարպոտ փորն ու հյուծված ՀՀ հպարտ քաղաքացին այսուհետ երդվյալ թշնամիներ են:

Անի Մադոյան