«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում խուճապ է

21/08/2020 17:02
«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում խուճապ է

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում, առաջիկայում սպասվող կրճատումների լուրը ընկերության աշխատակիցների շրջանում քաոս է առաջացրել։ Կրճատվելու են հարյուրավոր աշխատող հսկիչներ եւ ադմինիստրատիվ այլ աշխատողներ։

Սպասվող գործազրկության ուրվականը խառնաշփոթ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ, ովքեր մեր հետ զրույցում նշում են, որ որքան էլ իրենց աշխատանքից կրճատման իրավական հիմքերը արդարացված լինեն, միեւնույն է, նրանք որոնք իրենց շեֆերի կողմից բարեկամական, ընկերական  կապեր ունեն կմնան կաշխատեն, իսկ հովանավոր չունեցողները կբռնեն գաղթի ճանապարհը։