Սպանվել է «Լոտու Գուլի»-ն՝ հայկական ծիրանների տրորելու կազմակերպիչը

21/08/2020 13:50
Սպանվել է «Լոտու Գուլի»-ն՝ հայկական ծիրանների տրորելու կազմակերպիչը

Թուրքիայում գնդակահարվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որը հանցավոր աշխարհում հայտնի է «Լոտու Գուլի» մականունով։ Նա սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի հյուրանոցներից մեկի ռեստորանում։ Նրան կրակել են գլխից, սպանության մեջ կասկածվում են թիկնապահը և վարորդը։

Շրջանառվող լուրերի համաձայն հենց նրա ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը և հայկական պետհամարանիշերով բեռնատարների արգելքը դեպի միրգ-բանջարեղենի շուկաներ՝ այդ թվում «Ֆուդ Սիթի»։