Նոր բալիստիկ հրթիռն Իրանը կոչել է ի պատիվ սպանված Քասեմ Սոլեյմանիի

20/08/2020 17:37
Նոր բալիստիկ հրթիռն Իրանը կոչել է ի պատիվ սպանված Քասեմ Սոլեյմանիի

Իրանը նոր բալիստիկ հրթիռը կոչել է Ամերիկայի նախագահի հրամանով սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի պատվին: Այդ մասին հաղորդում է  РИА Новости-ն:

Նշվում է, որ նոր սպառազինության ցուցադրումն անցել է երկրի Պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին:

Միջոցառմանը ներկայացվել է նաև «Շահիդ Աբու Մահադի» (Իրաքի շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ, մահացել է Սոլեյմանիի հետ) թևավոր հրթիռը և Իրանի արտադրած անօդաչուները:

«Քասեմ Սուլեյմանի» մարտավարական հրթիռի հեռահարությունը հասնում է 1400 կիլոմետրի, ծովային նպատակերով նախագծված «Աբու Մահադի» թևավոր հրթիռի գործողության շառավիղը 1000 կմ է: