Սահմանամերձ Մարգարայում մանկապարտեզ կառուցվեց. Պետական միջամտության խիստ կարիք կա

19/08/2020 17:42
Սահմանամերձ Մարգարայում  մանկապարտեզ կառուցվեց. Պետական միջամտության խիստ կարիք կա

Հիշեցման կարգով նշենք, որ Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա համայնքը  գտնվում է Արաքսի ձախափնյա հարթավայրում: Տեղի  բնակիչների նախնիները եկել են Մուշից և Իգդիրից:Ներկա պահին  բնակչության թիվը՝ 1477-ն է:  Տեղաբնակները տեղեկացնում են մեր կայքին, որ 2018թ-ին ՏԻՄ ընտրություններում, 98 տոկոս գերակշիռ ձայների մեծամասնությամբ , իրենց համայնքում իշխանության է եկել մոսկվաբնակ, երիտասարդ  ձեռներեց՝ Էդգար Ենոքյանը:
-Մենք մեղք ենք, դրեք ձեր թեկանածությունը,-պահանջել են մարգարացիներն իրենց հայրենակցին, վերջինս տեղի է տվել ու 2 տարում տեսանելի աշխատանքներ ու փոփոխություններ կատարել համայնքում:


 Կառավարության սուբվենցոն ծրագրի շրջանակներում  համայնքի հետ համատեղ, առաջին անգամ ,սահմանամերձ Մարգարայում  կառուցվեց  շուրջ 150քմ տարաշք ընդգրկող մանկապարտեզ: Այս փաստը ոգևորել է գյուղացիներին, սակայն համայնքապետի խոսքերով, իրենց տեղական  բյուջեի միջոցներով հնարավոր չէ գործարկել մանկապարտեզը:
-Պետական դոտացիայի ավելացման դեպքում միայն հնարավոր կլինի մարգարացի մանուկների հաճախել կրթական օջախ,-ասում է համայնքապետը:
Ըստ նորընտիր ղեկավարի, մանկապարտեզը փափուկ ու կոշտ գույքի կարիք եւս ունի:
Կառավարության սուբվենցիոն ծրագրով կարգավորվում է խմելու ջրի հիմնախնդիրը:Արդեն համայնքի 8-րդ փողոցի բնակիչները ունեն խմելու ջուր, մյուս փողոցներում մոտակա օրերին կսկսվեն  շինաշխատանքները:
Մարգարայի հինմախնդիրը մնում է մշակույթի ավերված տան կառուցումը, որի պատճառով երեխաները չեն կարողանում հաճախել որևէ խմբակի:


 Մշակութային կյանքը մեռած է սահմանամերձ գյուղում:


Փոխարենն ականատեսը եղանք  կենտրոնական փողոցի  լուսավությանը, աղբահանված ու առուները մաքրված աշխատանքներին: Աղբահանված Մարգարայի կենտրոնական մասը փոփոխված էր ու զբոսավայրի վերածված:Տեղաբնակներից մեկը մատնացույց անելով պատմում ու հավաստիացնում էր մեզ, որ իրենք առաջներում նման բաներ չեն ունեցել



Պատմածով ու ցուցադրումով տարված բնակիչը մեզ տարավ ուղիղ համայնքապետարան, անգամ առանց նախազգուշացնելու, բացեց համայնքի ղեկավարի դուռը անակնկալի բերելով վերջինիս:



Հ.Գ. Սահմանամերձ Մարգարայում սերընդափոխության արդյունքում, երիտասարդ , նոր գաղափարներով ու նոր ծրագրերով իշխանության եկած ղեկավար՝ Էդգար Ենոքյանին պետական աջակցող ձեռք է անհրաժեշտ: Հուսանք պատկան մարմիները կարձագանքեն  ու պետության անկյունաքար հանդիսացող, զարգացման ուղի բռնած  սահմանամերձ համայնքին  չեն անտեսի՝ հուսահատեցնելով նաև  30 ամյա նրա ղեկավարին:Մեր կայքը սահմանամերձ  համայնքին կպահի  իր ուշադրության կենտրոնում:
Անի Մադոյան