Բաց նամակ վարչապետին. «Նոր Հայաստանում՝ հին բարքերով»

17/08/2020 15:37
Բաց նամակ վարչապետին. «Նոր Հայաստանում՝ հին բարքերով»

Հարգելի պարոն Փաշինյան, մենք երկար տարիներ աշխատում ենք Հանրապետական մարզադաշտում որպես պահակ և բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հարապետական» մարզադաշտի նոր տնօրեն է նշանակվել Արսեն Բալաբեկյանը, ով որոշել է ազատվել մեզնից և դա հիմնավորում է հետևյալ կերպ՝  եթե մենք ինքնակամ դիմում չգրենք ու չհեռանանք, ապա 2 նկատողությունների միջոցով կազատվենք աշխատանքից, այնպես, որ ավելի լավ է մեր կամքով դա անենք։
Խնդրում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին, որովհետև ստացվում է Նոր Հայաստանում կրկին տիրում են հին բարքերն ու բաձիթողի վիճակը ու սոցիալական վատ վիճակում գտնվող, այդ միջոցներով ընտանիքի համար մի կերպ հաց վաստակող մարդիկ կանգնում են լուրջ փաստի առաջայն է դառնալ գործազուրկ ու զրկվել միակ եկամտի աղբյուրից։
Աշխատանքից նախատեսում է ազատել 9 աշխատակցի և նրանց փոխարեն բերել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց իրականում տրվելու է շատ ավելի մեծ չափի գումար այդ ծառայության իրականացման համար և այդ կազմակերպության հետ հնարավոր է ինքն ունի սերտ կապեր։
 
«Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայություն
 
Կոնտակտային անձինք՝
Մհեր Գրիգորյան՝  055 227376
Գոռ Կարապետյան՝ 091703311
Արսեն Թովմասյան՝  091226687