Պահանջված, հանրահայտ ռեստորան քոլեթ՝ «Սեմոյի մոտ»

17/08/2020 12:32
Պահանջված, հանրահայտ ռեստորան քոլեթ՝  «Սեմոյի մոտ»

Ինչպիսի՞ն են Սևանի ափին կառուցված  խոշոր  ռեստորաններն ու հանգսյան գոտիները:  Արդյո՞ք նրանք իրենց գործունեությամբ չեն վնասում Սևանի էկո համակարգին: Պահպանվու՞մ են  բնապահպանական նորմերը, թե՝ ոչ:  Այս  ու նմանատիպ հարցերի մտահոգությամբ թակեցինք ռեստորան քոլեթ ՝ «Սեմոյի մոտ» և հանգստյան գոտիներից մի քանիսը դռները:

Ռեստորան քոլեթ՝ Սեմոյի մոտ:

Սևան- Դիլիջան ավտոմայրուղու 8կմ վրա, լճի ափամերձ հատվածում, ծովափնյա քարերով, կանաչ ֆոնի վրա կառուցված է  գեղեցիկ  ռեստորանը, որի մուտքի մոտ մշտապես կայանված են լինում բազմաթիվ մեքենաներ:
Շոգից թաքնվելով  ու համեղ խորտիկներ վայելելու ցանկությունից այստեղ են հաճախում բազմաթիվ  այցելուներ: Ռեստորան-իջևանատան սեղաներն անմիջապես գտնվում են Սևանի, քամուց ծածանվող ալիքների վրա լողում են ճայերն ու որորները, որոնք արագ որսում են հյուրերի, իրենց կողմ նետած պատառները:
Ռեստորանի  սեփականատերը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 5-րդ կարգի  խոհարար՝ Սամսոն Գևորգյանն է, խիստ համեստ մի մարդ, ով անգամ սկզբում  չներկայացավ, նրա ով լինելուն տեղեկացանք վերջին պահին:
Սամսոն Գևորգյանը, 90-ականներին մի մանղալ տեղադրելով լճի ափին՝ հյուրասիրել է ճամփորդներին իր իսկ ձեռքով պատրաստած խորտիկներն ու իր մոտ գրավել շատ-շատերին: Տեսնելով պահանջարկն ու այցելուների ավելացող թիվը, հմուտ խոհարարը տարին տարվա վրա ավելացրել է իր շինությունները, դրանք դարձնելով՝ զբոսաշրջիկների ու հայ հանրության սիրելի վայրը: Շուրջ  53 աշխատակիցներ են այստեղ աշխատում, տարբեր վայրերից՝ Երևան, Դիլիջան, Հրազդան և այլն:

Ռեստորանի  գործերը կարգավորող մի  կիրթ աղջիկ՝ Հերմինե անունով, ցույց տվեց մեզ կոյուղաջրերի հեռացման կառուցված ժամանակակից համակարգը, որտեղ ֆիլտրվում մաքրվում էր ջուրը:
-Սովորաբար, նմանատիպ համակարգ կառուցելու համար պահանջվում է մինչեւ 15 մլն դրամ ծախսեր:Ոչինչ չի խնայվել բնապահպանական նորմերը պահպանելու համար: Սանհանգույցները գերժամանակակից ապրանքատեսականիով է կառուցված: Հիգիենան ու սանմաքրումն՝  անթերի:
Ես՝ որպես մենենջեր, շատ հանրահայտ  գործարարների մոտ եմ աշխատել, Ռուբեն Վարդանյան և այլք, սակայն, գործերի այսպիսի արագաընթաց ռիթմ ,կարգավորում ու որակի ապահովում, պիտի խոստովանեմ, որ չեմ տեսել որևէ մեկի մոտ,- պատմում է մենեջերը, ով Դիլիջան քաղաքից է գալիս աշխատանքի,- Հեռվից ճաշակով երևացող այս շինությունը կառուցված է պարզ ու մատչելի ծովափնյա կոր քարերից, որոնք լաքապատվում են, կենդանակերպարանքով  շարվում, ստանում մանրաքանդակի տեսք: Այստեղ ամեն օր, աննկատ, դանդաղ շինարարություն է ընթանում՝ պահպանելով Սևանա լիճը: Մեկ-մեկ ինձ թվում է, թե Սևանն ու մենք միմյանց ենք պահպանում: Մենք՝ Սևանին, Սևանը՝ մեզ: Պատահում է, որ հյուրերից մեկը մի բան է գցում ջուրը, մենք արագ հանում ենք, մեր կռեդոն՝ ջուրը մաքուր պահել ու պահպանելն է: Նայեք, ինչ գեղեցիկ է Սևանի բնությունը, ինչպե՞ս  կարել է սա չպահել, դա արդեն հանցագործություն է, չէ՞ որ  Սևանը մեր ազգային արժեքներից մեկն է: Գիտե՞ք, ինչ սիրով եմ գալիս աշխատանքի, այստեղ ամեն ինչն է ձգող ու ուսանող,- խոսքն ավարտեց մեր զրուցակիցը:
Գ. Վանյան