Արձագանք.«Ո՞վ ասաց, չեմ տիրապետում գործառույթներիս, համայնքապետերից կարող եմ քննություն վերցնել»,-զայրացած նետեց տնօրենը

14/08/2020 10:37
Արձագանք.«Ո՞վ ասաց, չեմ տիրապետում գործառույթներիս, համայնքապետերից կարող եմ քննություն վերցնել»,-զայրացած նետեց տնօրենը

Մեր 07.08.2020թ.-ի «ՊՈԱԿ-ը փող հավաքո՞ղ» վերտառությամբ հոդվածին այսօր արձագանքել է «Սևան Ազգային» Պարկի նորանշանակ տնօրեն՝ Արա Խլոյանը և հայտնել իր դժգոհությունն՝ առ հոդված:

-Պրն  Խլոյան, Սևանի ափամերձ վարչական տարածքների ղեկավարները դժգոհում են ձեզանից, որ դուք չեք տիրապետում ձեր ղեկավարած ոլորտի գործառույթներին:Հերքեք, կամ հաստատեք:

-Ո՞վ ասաց չեմ տիրապետում գործառույթներիս, համայնքապետերից կարող եմ քննություն վերցնել: Ես իմ երեխաներին օրերով չեմ տեսնում, այս աշխատանքի մեջ թաղված եմ, անգամ տեղյակ չեմ, թե Բելառուսիայում ի՞նչ է կատարվում:

-Դժգոհում են նաև, որ հավաքելով բնապահպանական վարձավճարների 70 տոկոսը, չեք աղբահանում վարչական տարածքները, թողնում եք համայնքապետարանների, լողափատերերի և հովեկներ վրա և համայնքապետարաններին բաժին եք հասցնում վարձավճարների 30 տոկոսը:

-Բնապահպանական վարձավճարների գոյացության 100 տոկոսը, կեղտոտ, ավելացված արժեքի տոկոսն է, հարկերից մաքրում ենք, նոր 30 տոկոսը տալիս ենք համայնքապետերին, մեզ մնում է մաքուր 50 տոկոսը: Ներկա պահին ՊՈԱԿ-ը 30 մլն դրամի հին ու նոր պարտքեր ունի համայնքներին: Գումարներն անցյալում հավաքել և համարժեք չեն բաժանել: Հանձնարարել եմ, համայնքների հողերից եկած եկամուտների մասնաբաժինը հավասար բաժանել, որպեսզի պարտքեր չկուտակենք, ինչպես նախորդ տնօրենն է արել:

-Տեղեկացված եք արդյո՞ք, որ ափամերձ լողափների 98 տոկոսը կոյուղաջրերի հեռացման, ֆիլտրացման սիստեմ չունի և կոյուղաջրերը հաճախ հոսում են լիճ:

-….Մենք 3 խոշոր համայնքներ ունենք՝Մարտունի, Գավառ և Վարդենիս, որոնց կոյուղաջրերը չեն հոսում լիճ: Առաջիկայում հարց եմ բարձրացնելու, որպեսզի կառավարության ծրագրով կառուցվի կենսաբանական մաքրման կայան:Ձևավորելու եմ թիմային հասկացողություն, որպեսզի ապագայում ճիշտ աշխատանքներ տանենք:

-Ձկնգողության դեմ պայքարի նոր մեթոդներ ունե՞ք:

-Կառավարության 2004թ-ի արդյունագործական ծրագրով ենք աշխատելու:Կառավարությունը 2 տոննա սիգի որս է թույլատրում:

-Դուք կիսու՞մ եք Շրջակա միջավայրի նախարարի տեսակետը, որ ափամերձ կառուցապատված շինություններն ապամոնտաժվեն երկուշաբթի օրվանից սկսած:

-Այո, կողմ եմ:

-Նախկինում, ո՞ր ոլորտում եք աշխատել:

-ՀՀ ֆինանսների նախարարության:

Գ. Վանյան