Սևանի կոյուղաջրերի հեռացումը՝ բնապահպանական աղետ. ՀՀ առաջին նախագահ, ու՞ր են ԽՍՀՄ-ից կապիտալ կառուցված խողովակները

13/08/2020 13:09
Սևանի  կոյուղաջրերի հեռացումը՝  բնապահպանական աղետ. ՀՀ առաջին նախագահ, ու՞ր են ԽՍՀՄ-ից կապիտալ կառուցված խողովակները


Շրջակա միջավայրի նախարարության մեր տեղեկատվական խողովակները հայտնում են մեր կայքին, որ Սևանա լճի ափամերձ լողափերի 98 տոկոսը  չունեն կոյուղաջրերի հեռացման համար նախատեսված համակարգ, որը թույլ չի տա, որպեսզի  կոյուղաջրերը  հայտնվեն լճում: Ըստ մեր զրուցակցի, 90-ականներին՝ ՀՀ առաջին նախագահի եղբոր՝ Թելմանի Տեր-Պետրոսյանի գիտությամբ, փորելով ընդերքը, հանել , գողացել են Սևանի կոյուղաջրերի լայնաբերան խողովակները՝ ինքնահոսի թողնելով կոյուղաջրերի  հոսքը: Մինչեւ օրսՍևանի ափամերձ տարածքների լողափերում  ոչ մի պետական ծրագիր չի իրագործվել` այս հարցով:
Լողափի տերերը, որոնք այսօր համարվում են ապօրինի հող զավթողներ, մասնավոր հորեր են փորել, որը կամ 15 հազար դրամի դիմաց է հեռացվում՝ մեքենատիրոջ ջանքերով, կամ այդպես էլ մնում են հողում, կամ էլ  անպատասխանատուների կողմից թափվում եւ Սևանա լիճ:
Որքան էլ, որ «Սևան Ազգային», պարկը քողարկի, լողափատերերը և  հովեկներն անձամբ են հաստատում այդ` ասելով, որ հաճախ, ափից  քիչ հեռու նկատում են կոյուղաջրերի եկած կեղտը, որը ալիքները քշում ու քսում են հողատարածքների առաջին շերտերին, որից  աննկարագրելի գարշահոտություն է փչում: Տեղում, մի քանի օր  խնդրին ծանոթանալով, նկատեցինք, որ միայն  կառուցապատված, խոշոր  լողափներն ունեն  կոյուղաջրերի հեռացման տեղադրված համակարգ, որի տեղադրման համար  պահանջվել է 10-15մլն դրամի  ծախսեր:Եվ գիտե՞ք  քանի լողափում  են տեղադրված  դրանք` ընդամենը 5 –ում: Բնապահպանական աղետն էլ  ինչպե՞ս է լինում:
Հ.Գ. 1 «Ժող  ջան»-ը, թերևս սա քաջ գիտենալով է խորհուրդ տվել ընտանիքին  դստեր՝ Շուշանիկի տարեդարձն անցկացնել Ապարանում: Ժողովրդի հերն էլ անիծած, նրանցը երեխաներ չեն, իր տոլմա քթով դուստրերն առողջ լինեն…
Հ.Գ.2 Մեր այցելությունների ժամանակ, նկատեցինք, որ հողերը վարձակալությամբ վերցրած և կառուցապատած լողափատերերը ագրեսիվ էին դրամադրված իրենց իսկ կողմից ընտրված վարչապետ՝ Նիկոլի նկատմամբ:Երկրում տիրող քաոսն ու  Ամուլսարի խնդիրը լցրել էր բոլորի համբերության բաժակը՝ պռունկե-պռունկ:Իսկ շրջակա միջավայրի նախարարի անունն անգամ լսել չէին ուզում, մի բան էլ ծաղրում էին՝ հիշեցնելով վերջինիս մականունը:
Ամալյա Սահակյան