Ինչպես կասեր կոկորդիլոս Գարիկը

11/08/2020 11:15
Ինչպես կասեր կոկորդիլոս Գարիկը

Արագածավան համայնքից բնակիչները դիմելով «Հայկական Ժամ» կայքին` տեղեկացնում են, որ արդեն երկրորդ տարին է լրանում, սակայն չի բացահայտվել իրենց ծառերի գողությունը:
-Արդեն երկրորդ տարին է, ոստիկանությունը չի կարողանում բացահայտի Արագածավանի գողին։ Գյուղում ինչքան գողություններ են լինում, ծառերի, ցլիկների, իսկ ոստիկանությունը մատնված է անգործության։ Գրեք, բարձրաձայնեք, գոնե  մեր նոր ոստիկանապետը հանցագործներին բացահայտի,-ասում է Էդգար անունով բնակիչը։      

Հ.Գ. Թող գյուղացին դառը դատի` դատարկ նստի, ոստիկանությունը Դուխովի համար ցույց է ցրում ու մարդկանց փռում ասֆալտին, իսկ գյուղացու ապրուստի միջոցը` հոգ չէ:Ինչպես կասեր կոկորդիլոս Գարիկը` «Օրվա իշխանություններին է ծառայում ոստիկանությունը», ժամանակ չունեն գողություն բացահայտել...