Լեռնապատի չծերացող տարեցները. Տո, գո՛ղ Լևոնի աղվես,, դու ո՞վ ես, որ էգ ու որձ փոխես

11/08/2020 10:58
Լեռնապատի չծերացող տարեցները. Տո, գո՛ղ Լևոնի  աղվես,, դու ո՞վ ես, որ էգ ու որձ փոխես


Դերձակ հարևանս խնդրել էր Լոռվա մարզի Լեռնապատ համայնք այցելելիս,  տեղի պարի ազգային  համույթի 71 ամյա ծերունիներից՝ Ս. Լ-ին հանձնել նոր կարված ազգային հագուստը, որը պատվիրել էր վերջինիս որդին:Հարց ու փորձի ժամանակ, տան պատի ծառի տակ հանդիպեցինք մի ծերունու, ով տեղեկանալով, որ լրագրող եմ, հետս  տաք զրույցի բռնվեց:

-Լավ, հլա մի հարց տամ` կիմանաս, լրագրող մարդ ես, էն եթիմ Նիկոլն ինչի համար ոգևորեց ու խաբեց մեզ, հը՞,-հարցիս  թեման կտրուկ փոխեց տարեց մարդը,-առյուծ էր` դարձել է կատու  ու մտել կնգա փեշի տակը:Կգնաս ու կգրես, որ  Լեռնապատի ապրողներից մեկը լապատկով տվել ու ցխել է գլուխդ,որը  դուխով փափախովդ ես ծածկումղա՞վ  աղջիկ ջան: Տո, գո՛ղ Լևոնի  աղվես,, դու ո՞վ ես, որ էգ ու որձ փոխես,հայի անուն փոխես, Մաշտոց ջնջես, Սևանա ջուր ուրան լցնես:Կհիշես չէ՞, Արփա-Սևան շինարարության ժամանակ ինչքան  սատկած սիգով լցվեցին Սևանի ափերը:Ի՞նչ Ամուլսարի բացում, ի՞նչ ախպեր Ալիև….,-գնալով ցասումնալից էր դառնում ծերունու ձայնը,-ձայն չհանեցիր, սրտովդ չէ՞ր խոսքերս, լրագրող ջան,- անսպասելիորեն հարցրեց ծերունին:

-Շարունակե՛ք,  լսում եմ:

-Է՜էլ հավես չունեմով եկավ խաբեց, թալանեց, գնաց:Ես երկիրը հո՞ ձեր համար ձեր տատու թխած ճմուռը չէ, որ ուտեք  ու փախնեք, հետն էլ՝  չպատժվեք,-շարունակեց  ծերունին,- Քանդում ու քանդում եք երկիրը, մորս հայրական Արծվաշենը Լևոնն էս օրերին հանձնեց, է՜  հիմա,որ այլմոլորակայիններ իջնեն երկիր, ման գան մեր գյուղում, ես էլ չեմ զարմանա, ես ինչե՜րի հասցրին մեզ:

Այ, անաստված Նիկոլ, գոռացիր, ճչացիր, թե Սերժը, Քոչարյանը  ֆլան-ֆստանը: Դե, ցու՛յց տուր,  ապացուցի՛ր` հավատամ: Խաբեց էդ լակոտը մեզ, Լևոնը երկրորդ սերիա մտավ, վրեժ լուծեց ՀՀՇ-ի չկառավարած տարիների համար: Մենք էլ էշ-էշ հավատացինք: Բայց լավ քցվանք սաղովի …: Կրասնադարից  եկած  գժի թուղթը  տպել, դրել եմ ջեբս` պահել… Վա'յ, քոռ Լևոն,  էլի խաբեցիր մեզ,…Հիմնական պատճառը իմ կարճ  ուղեղով դա է:Գիտե՞ս, գյուղում ինձ շատերը այս մտածելակերպիս համար չեն սիրում, անգամ ընտանիքս:Մտածում են ուղեղս թափել եմ, բայց ես ճիշտ եմ դատում: Ես սկսել եմ սիրել ու հարգել  ղարաբաղցի մեր իմաստուն  նախագահներին: Ու խնդրանքս քեզ, գրիր խոսքերս, որ  շատերը իմանան, թե Լևոնն ինչ խաղ է խաղում հայ ազգի գլխին;:

Կուզեմ  մի քիչ էլ ապրեմ, մինչև սրա վերջը տեսնեմ:Կգա ժամանակ, որ ազգը ետ կկանչի  Ռոբերտ Քոչարյանին, մենք հո տեսանք ցեխոտ հացից ու մթան մեջից կարճ ժամկետում ինչերի հասանք Քոչարյանի կառավարման տարիներին:Փորձած թանն անփորձ մածնի հետ չեն փոխի: Էլ ճար ու ճամփա չկա, տուպիկ ենք ընկել…

Է՜,զահլեդ տարա,  քեզ անփորձանք ճանապարհ , լրագրող ջան: Բայց , մոռացա,թե ինչի համար էիր եկել  Լեռնապատ,-մի կերպ ոտքի կանգնեց 84 ամյա  զրուցակիցս:

-Թույլ տվեք ձեզ լուսանկարել:

-Գործ չունես, բալա, ինձ կհալածեն, գեղում անխելքները շատ ու շատ են,-առաջարկս մերժեց  ծերունին:

Նարինե Հասրաթյան