Չկալովկան ձգտում է դառնալ լավագույն զբոսաշրջային բնակավայր

09/08/2020 20:24
Չկալովկան ձգտում է դառնալ լավագույն զբոսաշրջային բնակավայր

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավար՝ Երվանդ Կարապետյանը, ՔՊ-ական Վարազդատ Կարապետյանի եղբայրն,  անցած ՏԻՄ ընտրություններում խայտառակ պարտություն գրանցեց՝ տեղը զիջելով զարմիկին, երիտասարդ  գործարար՝ Վահրամ Կարապետյանին:

 Մեր կայքն անդրադարձել էր Չկալովկայի ՏԻՄ ընտրություններին և համայնքում տիրող անգործունեությանը: Հետևողական լինելով մեր հրապարակումներին, տարիներ անց այցելեցինք Չկալովկա՝ արձանագրելու կատարված  ու չկատարած աշխատանքները:

Որպես նախաբան շեշտենք, որ  Չկալովկան շտկել էր մեջքն ու երիտասարդացել:

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и на улице


Առաջին հայացքից աչք ծակող կատարված գործերն ու շինարարական ներկա գործընթացը արդեն իսկ  պատկերում էր ղեկավարի դիմագիծը:Համայնքի մետաղյա մուտքը, ճանապարհների ասֆալտապատումն ու մայթերի նոր  եզրագծերը, նոր կառուցած կանգառըհամայնք մուտք գործողին ուղեկցում են նոր Չկալովկա, որի կենտրոնական մասում,   այս պահին էլ ենթանում են շինարարական աշխատանքներ: Կառավարության  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  կասֆալտապատվի  3 փողոցներ և կենտրոնական հրապարակը, որի նախնական ընդանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ, որի 40-48 տոկոսը կհատկացնի համայնքը, 60-68-ը՝ կառավարությունը:

На изображении может находиться: один или несколько человек и на улице


Վերականգնվել էր Սևան-Չկալովկա-Նորաշեն երթուղին: Տեղաբնակների խոսքերով, շատ հոգսերից իրենց ազատեց Վահրամ Կարապետյանը:

-Մանկապարտեզը գործում էր, ափսոս, որ այս Կոռոնա չեղածի պատճառով երեխաները չեն կրթվում ու փակ է մանկապարտեզը,-ասաց տարեց մի կին:

На изображении может находиться: 1 человек

-Վահրամը մանկավարժների որդի է, կրթված ու գործունյա,մեր փոքրիկ գյուղում  420-ից ավել մարդ է ապրում: Համայնքի ղեկավարը փոխել է մեր  առօրյան, մի գործ անելիս, նա հավաքում է բոլորիս` գյուղի կենտրոն ու քննարկում մեզ հետ կատարվելիք գործը, թե այն որքանով է անհրաժեշտ ու նպատակային,-պատմում էր չկալովկացին,-Այս եղանակով վերանում է դժգոհողների բանակը: Բոլորը մեկ մարդու նման քվեարկում են ու փակվում է թեման:Սա գյուղ է, այլապես այնքան կվերցնեն ու կդնեն հարցերը, որ ոչ մի ղեկավար չի դիմանա  ճնշմանը:

-Մեր գյուղի անունը, լրագրող ջան, սովետ միության օդաչու Չկալովի պատվի է դրված:Հնուց, Ռուսաստանից աքսորված, աղանդավորական ռուսներն են հիմնել այս գյուղը, ապա Մարտունու  գյուղերից են հայեր եկել ու զարգացրել գյուղը,-տաք զրույցի հետս բռնվեց  թիկունքն արեւին տված տարեցներից մեկը:Ափսոս, որ մեր հողերը Վարոյի ախպերը՝ Երվանդը ծախեց դրսի հարուստների վրա,նրանյք էլ ո’չ գալիս են, ո’չ կառուցում:Կիսակառույց տներն էլ տարիների հետ քայքայվում, մաշվում են: Այ սենց բաներ գրեք, որ գյուղերը շենանան…