Մեր հրապարակումը կրքեր է բորբոքել

09/08/2020 19:39
Մեր հրապարակումը կրքեր է բորբոքել

Օրեր առաջ, հարապարակել էինք`Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի առանձնատների և հողօգտագործողների վերաբերյալ ՊՕԱԿ-ի ցանկի մասին հոդված: Պարզվում է այն կրքեր է բորբոքել:

«Ազատություն» ռ/կ-ն  առաջինն է արձագանքել և ռեպորտաժներ արել ափամերձ տարածքներում՝ արժանանալով հալածանքների:

Շարունակելով թեման, հիշեցնենք, որ Սևանում,  շուրջ 76 հա ափամերձ տարածքներ կան, տարածքներից  6 հա-ը  ժամանակների ընթացքում մնացել է ջրի տակ: Մնացյալ իքս հա-ով տարածքներում առկա են զավթված ապօրինի հողօգտագործողներ, որոնք մտադրված չեն այն օրինականացնելու և ֆինանսական ռեսուրսի չլինելու պատճառով  անկարող են  կառուցել ժամանակակից հանգստյան գոտիներ՝ լճի ափամերձ տարածքը  գրավիչ դարձնելով թե’ տեղացիների և թե’ օտարերկյա զբոսաշրջիկների համար:

Ցավն այն է, որ Սևանի ՊՕԱԿ-ը խնամքով թաքցնում է նրանց, փոխարենը, ճիշտ կաներ, եթե նույն ՊՕԱԿ-ը վեր կանգներ անձնական շահերից ու սահմաններ բարձր բնապահպանական վարձավճար, որի դեպքում ապօրինի հող զավթողներն ինքնաբերաբար կլքեին հողերը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ներդնողների համար՝  ժամանակակից հանգստյան գոտիներ  կառուցելու համար:

Սա, արդեն  ՀՀ պետական ու ազգային շահի  հրատապ պահանջ է:

Ամալյա Սահակյան