Պարադոքս Մեդիա. Նիկոլի սրտի մարզպետ Գարիկը դպրոցի տնօրեն է ուզում նշանակել «իրա մարդուն»` ԽԾԲ-ն ուժի մեջ է

06/08/2020 16:24
Պարադոքս Մեդիա. Նիկոլի սրտի մարզպետ Գարիկը դպրոցի տնօրեն է ուզում նշանակել  «իրա մարդուն»` ԽԾԲ-ն ուժի մեջ է

Նիկոլենց իշխանության գալուց հետո մենք, գրեթե ամեն օր, ականատես ենք լինում բողոքի ակցիաների, որոնց միջոցով մարդիկ փորձում են բարձրաձայնել իրենց խնդիրներն ու գործող իշխանությունից ստանալ համապատասխան լուծումներ:
 Երեկ էլ բացառություն չէր ու Կառավարության շենքի մոտ էին հավաքվել Նորամարգ գյուղի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողները, ովքեր բողոքում էին մարզպետ Գարիկ Սարգսյանից՝ հայտարարելով, որ մարզպետը դպրոցի տնօրեն է ուզում նշանակել «իրա մարդուն»:
Աբսուրդն այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում էն Նիկոլի կառավարման ժամանակահատվածում, ով ընդդիմադիր ժամանակ առիթը բաց չէր թողում բողոքելու, թե գործող իշխանության ներկայացուցիչները իրանց ծանոթ-բարեկամներին տեղավորում են գործի:
Այսօր նույն բանն անում են իր թիմակիցները, իսկ Նիկոլի ծպտունը դուրս չի գալիս, որովհետև այսօր իրենք են իշխանության ու անում են նենց, ոնց իրենց է հարմար:
Դե Նիկոլը ոնց Գարիկին բան ասի, եթե ինքն էլ իր  բոլոր ծանոթ բարեկամներին պաշտոն է տվել, է'լ դեպուտատ աներձագ ու ախպոր տղա, է'լ քավոր մարզպետ, է'լ դասարացի բարձրաստիճան պաշտոնյա: