Գարեգին Չուգասզյան. Ամուլսարի շահագործման հարցը պարզապես ինչ-որ հանքի ապագայի հարց չէ

04/08/2020 21:12
Գարեգին Չուգասզյան. Ամուլսարի շահագործման հարցը պարզապես ինչ-որ հանքի ապագայի հարց չէ

Պարզ է, որ Ամուլսարի շահագործման հարցը պարզապես ինչ-որ հանքի ապագայի հարց չէ, այլ այն թույլ տվող որևէ իշխանության ապալեգիտացման պրոցեսի սկիզբ:

Կորոնավարակի և սահմանային ռազմական բախման օրերին այս հանքի շահագործումը սադրողների ետևում հստակ երևում է երկրում ներքին իրավիճակի կտրուկ ապակայունացմամբ շահագրգռված ուժերի հեռուն գնացող ծրագրերի սկիզբը:
Ոստիկանությունը, որը ուղիղ ենթարկվում է վարչապետին, անհամաչափ ուժ կիրառելով ուղղակի նպաստում է այդ ուժերի ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն և գործող իշխանությունը, "ձեռքերը լվանալով", ուղիղ պատասխանատվություն են կրում ներքին իրավիճակի այս սրացման համար...