Մեսչյանն ազատման դիմում է գրել

04/08/2020 14:20
Մեսչյանն ազատման դիմում է գրել

«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,- հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ազտման դիմումին,- «Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է. «Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»: