Շիրակի մարզում սկանդալ է հասունանում. ի՞նչ կապ ունի դրա հետ Սուրեն Պապիկյանը

04/08/2020 14:00
Շիրակի մարզում սկանդալ է հասունանում. ի՞նչ կապ ունի դրա հետ Սուրեն Պապիկյանը

Շիրակի մարզում համառ լուրեր են պտտվում, որ Գյումրիում գործող, նորահայտ «Ֆայտոն» տաքսի ծառայությունը,
որն իր կամային եւ ապօրինի գործելաոճով տեւական ժամանակ է ինչ լուրջ խնդիրներ է առաջացրել մարզի ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում, պատկանում է ՏԿԶՆ Սուրեն Պապիկյանի մորաքրոջ տղաներին։

Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, Գյումրիում, Մարալիկում, Արթիկում եւ մարզի այլ բնակավայրերում խաթարվել է ուղեւորափոխադրողների աշխատանքը, եթե մինչեւ արտակարգ պայմանները, մեկ ուղեւորը վճարում էր 1300 դրամ ուղեվարձ, վերջին ամսիներին այն իջեցվել էր՝ 1000 դրամի:

Պասիվ տեղաշարժի պայմաններում գործող ընկերությունները, որոնք իրենց գոյությունը հազիվ են պահում, հիմա էլ հայտնվել են ոչ ազնիվ մրցակցության պայմաններում: Մոտ մեկ ամիս առաջ ստեղծված «Ֆայտոնը», որն, ըստ նույն աղբյուրի, հարկային դաշտի արտոնյալ պայմաններում է գործում, գյուղեր ու քաղաքներ ընկած ուղեւոր է հավաքում ու փոխադրումներ իրականացնում:
-«Գյումրի-Արթիկ-Ապարան» անօրինական ցուցանակով ուղեւորներ են փոխադրում։ Մեկ շաբաթ առաջ,
Արթիկ քաղաքում նույնիսկ վիճաբանություն է եղել ուղեւորափոխադրող ընկերությունների
աշխատակիցների եւ «Ֆայտոն»-ի վարորդների միջեւ, երբ վերջիններս արգելել են իրենց
քաղաք մտնել եւ ուղեւորներ փեղափոխել, քանի որ մինչեւ վերը նշված տաքսի ծառայության
ստեղծվելը Գյումրիից ոչ մի տաքսի չի եկել Արթիկ քաղաք ուղեւոր տեղափոխելու։  Տեղի ոստիկանությունն է միջամտել, որպեսզի վիճաբանությունը չծավալվի, որից հետո նամակներ են ուղարկել վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին, ՏԿԶՆ Սուրեն Պապիկյանին, բայց նամակների պատասխաններում գրված է եղել՝ «մենք ձեզ հասկանում ենք սխալ է», բայց  ոչ մի քայլ, մինչ օրս, արված չի այս ուղղությամբ,- պատմում է մեր աղբյուրը:


Պատկան մարմիններին ուղղված բողոքներից հետո, «Ֆայտոնի» սեփականատերերը անպատիժ մնալով, նոր ակցիա են հայտարարել ու տարածել սոցցանցերով՝ յուրաքանչյուր ուղեւորի փոխադրման վարձը 500 դրամ սահմանելով: Ավելին, անգամ այդ չնչին գումարով պատրաստ են ուղեւորին հասցնել մայրաքաղաք...

Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, գյումրեցի, անհատական տաքսու վարորդ Կարոն փաստեց, որ իրենց հետագա գործունեությունը կասկածի տակ է դրված:

-Իրենց օգուտը, ո՞րն է, որ վեց տեղանոց տաքսիներով չերեզ Արթիկ ուղեւոր գտեղափոխին, ամեն մեկից 500 դրամ կգանձին, մեկ հոգու համար տաքսին կքշեն Երեւան։ Գյումրիում խայտառակ վիճակ է, մեկ-երկու փախած տաքսի աշխատի, թե չաշխատի, մնացածը իրենց տիրապետության տակ է անցել։ Ավտոս անեմ գարաժը, հըբը ես ինչը՞ղ աբրիմ,- զայրանում է Կարոն,- Հանրապետականին տվեցին անցան, էսի պետությու՞ն է, հո ձեր հոր դուքյանը չէ՞, որ քյասիբների ու անպաշտպանների հետ ձեր քեֆով վարվեք: Նիկո՜լ, ուրե՞ս, մի հատ արի տես...

Նույն պատկերն էր նաեւ Արթիկ եւ Մարալիկ քաղաքներում: Արթիկցի վարորդ Արթուրը սրտնեղած ու չցանկանալով անկեղծանալ տեսախցիկի առաջ, ներկայացրեց ստեղծված վիճակը.

-Իրենք իշխանությունում մարդ ունեն՝ Սուրեն Պապիկյանի մորքուրի տղերքն են, փող ու կռիշ ունեն, կարող են մարդկանց էժան գներով, շահագռգռելով հաճախորդ հավաքել, իսկ մենք աշխատում ենք առանց աշխատավարձի, այսինքն իրենք ուտել են ուզում, մենք ո՞չ... մեկ երկուսի լավ ապրելու համար քանի՞ ընտանիքներ են սննկանալու: Արթիկը էս պետության քարտեզներում չկա կարծես, իսկ սովետի ժամանակ ռեսպուբլիկայի լավագույն արդյունաբերական 7-րդ քաղաքն էր, իսկ հիմա, կներեք, դարձել է զիբիլանոց ու անօրենների քաղաք, ինչի՞ են անտեսում մեր քաղաքը։ Կառավարությունը միլիարդներ է ծախսում, բա էդ միլիարդների փշրանքները գոնե դրա մի տոկոսը Արթիկին չի՞ հասնում։ Ի՞նչ իրավունքով են էդ տաքսիները մտնում Արթիկ, մենք էդպիսի բան չենք տեսել։


Մեր այն դիտարկմանը, որ, ի վերջո, «Ֆայտոնը» լավ ակցիա է իրականացնում՝ էժանագին ծառայություններ մատուցելով սոցիալապես անապահով ազգաբնակչությանը, վարորդները գրեթե միաբերան նույնը կրկնեցին.

-Ազգաբնակչության աչքին է երեւում, թե այդ գինը կպահպանվի, հեսա մեկ-երկու շաբաթից մեր նմանները կփակվեն ու իրանք կմնան մենակ, ու այդ ժամանակ ազգաբնաչությունը թող տեսնի, թե ինչ դորդ ու բեշ գներ կդնին...Մենք հարկ ենք վճարում, մենք օրինական դաշտում են գործում, իսկ իրենք հիմա ինչ ուզում անում են ուշուտով իրանք կխեղդեն մեզ:

Հ.Գ. Ի դեպ, Արթիկ քաղաքում վարորդների հետ խոսակցության ընթացքում, մի քանի բնակիչ՝ մատնացույց անելով քաղաքի ավտոկայանի տարածքը խնդրեցին լուսանկարել տարածքը, որը չունի
տարրական պայմանները սպասարկելու օրինական կարգով աշխատող ընկերությունների աշխատակիցներին։ -Ավտոկայանում ոչ զուգարան
է գործում, ճաշարան չկա, նստարան չկա, ջուր չկա, մենակ շունն է կապած դուռը ու մեկ
էլ սովետի ժամանակվա ժանգոտված ցուցանակը։ ժողովրդին սպասարկելու տարական պայմանները
անտեսված են պետության ու կայարանի տերերի կողմից։ Մեր ղեկավարությունը չգիտի՞ որ քաղաքների երկաթուղային կայարաններն ու ավտոկայարանները տվյալ քաղաքի տեսքն են ապահովվում,- իրենց կարծիքը հայտնեցին արթիկցիները:

Անի Մկրտչյան