Բիզնես բացեք՝ սննկացեք

04/08/2020 13:04
Բիզնես բացեք՝ սննկացեք

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնը, որի ղեկավարն է ֆինանսիստ (2005-2012թթ Երևանի  «Գլաձոր» համալսարանի, «Ֆինանսներ և վարկ») Հակոբ Ավագյանը և որը մինչև այս պաշտոնը զբաղեցնելը կիլոմետրերով հեռու է եղել առողջապահության ոլոիտից երևի կարծում է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր ղեկավարած կառույցի աշխատողները կարող են ոչ կոմպիտենտ լինել և անել այն, ինչ սրտները կուզի միայն թէ մեջը "բան" լինի։
Եվ այսպես բանից պարզվում է, որ "ով վճարի նա էլ կպատվիրի" հայտնի ասույթը շատ ընդունված է այս մարմնում Հակոբ Ավագյանի գործի անցնելուց հետո։ Պատմեմ ընդամենը մեկ դեպք։
ՀՀ Մարտունի քաղաքում այս տարի հունիսին մի "միամիտ" որոշել է ներդրում անել և փոքրիկ թունաքիմիկատների վաճառքի խանութ է բացել, բայց դրա համար մոռացել է առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի "դաբրոն" ստանալ, ինչից հետո սկսվում են նրա խնդիրները։ Գտնվում է մի "գրող", ով գործ է պաս տալիս տեսչությանը, իրենք էլ չնայած որ լիազորություն չունեն նման օբյեկտներում ստուգում իրականացնելու ( թունաքիմիկատների վաճառքով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն կարող էր իրականացնել ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարմինը, որը լուծարվել է, իսկ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը չի հանդիսանում նրա իրավահաջորդը: Հեղ.) որոշում են գնալ ու պատժել։


Գործուղման է գնում տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ՝ տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը, (պաշտոնական ծանուցում լինում է այցելությունից 8 օր հետո) ինչու՞, որովհետև նա Մարտունուց է և մեծ ներդրում ունի "գրողին" գտնելու գործում, բացի դա էլ բարեկամ ունի, որը նույնպես թունաքիմիկատ է վաճառում ու սրանք նրա գործին խփում են։

Գալիս տեսնում է, որ խանութը փակ է զայրացած զանգում է "օրինախախտին" և հրամայում է շտապ ներկայանալ, հետո սկսվում է -դու լիցենզիա չունես, (գործունեությունը լիցենզավորման ենթակա չի 2015թ-ից) դու պահեստ չունես, դու ապտեչկա չունես, (հիշու՞մ եք 90-ականների գաիշնիկներին) դու ՀԴՄ չունես (չգիտեմ թե երբվանից է առողջապահության նախարարությունը ՀԴՄ ստուգում, բայց ՀԴՄ-ի համար ՊԵԿ-ում կա սահմանված կարգ, որը պահպանված է եղել, համապատասխան մուծումն էլ կատարված) մի խոսքով խեղճ մարդուն այն վիճակում են դնում, որ ինչպես ասում են քիչ է մնում հավատա, որ Քենեդիի սպանողն էլ ինքն է։
Լսումների ժամանակ Ա/Ձ լիազորված անձը հստակ ներկայացնում է (գրավոր և բանավոր) փաստերը, որոնք ապացուցում էին, որ վերը նշված մարմինը գերազանցել է իր լիազորությունները և չի տիրապետում օրենքներին, բայց տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են օր ու արև չտալ Ա/Ձ-ին, գալիս են երբ խելքները փչի, զանգում են,  ահաբեկում ու վերջապես օրենքով սահմանված ժամկետից 5օր ուշացումով ուղարկում են մի ինչ-որ անհեթեթ առաջարկություն, հետո 3 օր անց մի ուրիշ բան են մտածում և հրավիրում են Սևան քաղաք ինչ-որ արձանագրության կազմանը մասնակցելու։

Ստացվում է, որ արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ գործող բիզնես են փակում, մարդը, ով ներդրում է արել ու գործ բացել, հայտնվել է փակուղում:


Արայիկ Թարփոշյան