Թուրքական F16 ինքնաթիռները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հեռավորության վրա

03/08/2020 18:31
Թուրքական F16 ինքնաթիռները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հեռավորության վրա

Ռուսական մասնագիտացված «Avia.pro» կայքը տեղեկացնում է, որ թուրքական F16 ինքնաթիռները այնքան են մոտեցել Հայաստանի մայրաքաղաք Երևանին, որ այդ հեռավորությունից հնարավոր է օդային հարվածներ իրականացնել։

Աղբյուրը տեղեկացնում է,որ ժամեր առաջ 2 ինքնաթիռ մոտեցել է Երևանին 56 կիլոմետրի հեռավորության վրա։ Նրանք շարժվել են դեպի Հայաստանի մայրաքաղաքները ուղիղ կուրսով, և հետո անմիջապես էտ վերադարձել, հավանաբար մոդելավորելով օդային հարված։

Հայաստանի սահմանին մոտ նկատվել են նաև 4 թուրքական և ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք սակայն չեն համարձակվել հատել հայկական սահմանը, հասկանալով որ կստանան համարժեք հարված։