Այրվում է ՀՀ կառավարության շենքը

30/07/2020 22:52
Այրվում է ՀՀ կառավարության շենքը



Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել: Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է: Մանրամասները՝ քիչ ուշ: