Նիկոլ Փաշինյանը մեզ դավաճանեց...

30/07/2020 21:08
Նիկոլ Փաշինյանը մեզ դավաճանեց...

Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանը ազնիվ տղա լիներ, կգար և կկանգներ մեր նման հասարակ տղերքի կողքին, կօգներ միասին մաքրեինք այդ թալանչիներին և փրկեինք անմեղ մարդկանց,ոչ թե ՄՕԳՈ ի տնօրենին կդարձներ իրեն օգնական, Նիկոլ Փաշինյանը ասեց չի համագործակցի կոռուպցիոններների հետ, բայց ԿԲ նախկին ղեկավարին, ով թիվ մեկ կոռուպցոներիներներից էր, ծափերով ճանապարհեց։

Նիկոլը պիտի օգներ թույլին, պիտի օգներ թալանվածին, բայց օգնեց միայն ՔՊ-ին։

Նիկոլ Փաշինյանը դավաճանեց հեղափոխությունը, այն հզոր հեղափոխությունը, որը արեց ազգը, Նիկոլ Փաշինյանը բռնեց հների ճանապարհը և չի էլ ուզում ետ գալ։ Գիտեմ, այս խոսքերս բոլորիս համար ցավոտ է, բայց ժողովուրդ ջան, մենք կրկին մնացինք մենակ, անտեր և անղեկավար, մենք հույս էինք կապել, որ փրկվեցինք, բայց ցավոք մեզ էլի օգտագործեցին։

Սա էլ 4֊րդ անգամ են օգտագործում, լավ մի հատ եկեք մեզ հարց տանք, բայց ոնց, բայց ինչու, ախր ինչու են մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, այսքան ատում մեր ղեկավարները, ինչու... Ստրուկի նման աշխատեցնում են, հարկերը հավաքում, իրենք միլիոններով աշխատավարձեր և պարգևավճարներ ստանում, ամեն ինչ ունեն, բայց էլի մեզ ատում են, շահագործում, բռնությամբ բերաններս փակում։ Մի թե մեծ բան ենք խնդրում սրանցից, մի թե Հեղափոխություն արած, պատերազմներ տեսած, այսքան տարի տառապած ազգը արժանի չի մեկ տարի վարկային արձակուրդի՝ այս համաճարակի օրերին, տեսնում եք, թե մենք ինքներս մեզ ինչքան ենք նվաստացրել, որ մեր ղեկավարները թքած ունեն մեր պահանջի վրա էլ, մեր կարծիքի վրա էլ, ազգի 90% ին հուզող այս հարցի վրա թքած ունեն, սա պիտի մեզ հետևություններ անելու լուրջ հիմք տա։
Ժողովուրդ ջան, այս փսլնքոտներին երես մի տվեք, աղաչում եմ Ձեզ, հիշեք այն հին գելերին, մի թողեք սրանք էլ դառնան նրանց նման, հավատացեք սրանք դառնում են և ձգտում են նրանցից էլ անցնել, իշխանությունը շատ կեղտոտ բան է, շարքից հանում է այնպիսի մարդկանց, որ երբեք մտքովդ չի անցնի, ինչ կար նրանք թալանել են, սրանք էլ արդեն սկսելու են մեր կաշին քերթել ողջ-ողջ, որ բավարարվեն, առեք սրանց դեմը, առեք քանի դեռ շանսեր ունենք երկիրը չկործանելու։ Ժողովուրդը պիտի դաստիարակի իր իշխանությանը և ոչ թե միայն փոխի այլ ստիպի որ իր օգտին աշխատեն։ Պայքարեք Ձեր երեխայի համար, ոչ թե քաղաքական դեմքերի, համարձակ եղեք։

Հ.Գ. Եթե  Նիկոլ Փաշինյանը չի դավաճանել ժողովրդին և պատրաստ է պայքարել ժողովրդի համար, թող գա Կենտրոնական բանկի դիմաց, այլ ոչ թե հարյուրավոր ոստիկանների ուղարկի ազնիվ մարդկանց վրա։

#Ոչ_վարկային_թալանին

Մանուել Մանուկյան