Ռուսաստանը և Թուրքիան ելնում են դիվանագիտական լուծման անայլընտրանք լինելուց՝ ի շահ Երեւանի ու Բաքվի. ՌԴ ԱԳՆ
30/07/2020 20:06

Իրավիճակի սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ ընդունեցին իրավիճակի վերջին սրումը մեր բարեկամական Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը, ինչպես եւ ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական բանակցությունների միջոցով»,- ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Զայցեւը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցեւը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա ադրբեջանցի եւ հայ գործընկերների միջեւ վերջերս կայացած հեռախոսազրույցները, ինչպես նաեւ քննարկումները թուրքական կողմի հետ Անդրկովկասում եւ մասնավորապես ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակի վերաբերյալ:
«Փոխադարձաբար արձանագրելով իրենց լուրջ մտահոգությունը տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ Ռուսաստանը եւ Թուրքիան ելնում են առկա հիմնախնդիրների այլընտրանքային քաղաքական եւ դիվանագիտական լուծումների բացակայությունից միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների»,- ասել է նա:
«Մենք վճռական ենք շարունակել գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ միասին աշխատել լարվածության նոր փուլի կանխման, Անդրկովկասում տիրող ընդհանուր իրավիճակի կայունացման եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ»,- եզրափակել է նա:

- Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մեր երեխաներին զոհելու հաշվին Ադրբեջանին խաղաղություն տաք
- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию