Կոչ-խորհրդածություն` ժողովրդին

30/07/2020 19:31
Կոչ-խորհրդածություն` ժողովրդին

Փաշինյանը  չարիք  է.  աղետ  է,  պետք  է  օր  առաջ  ազատվել  Փաշինյանից… (Այդ  և  մի  շարք  այլ  իրողությունների  ու  վերստին  ժողովրդի,  երկրի,  պետության  վիճակը  բարելավելուն  ուղղված  մի  շարք  առաջարկությունների  մասին)
 
Ես  որևէ  կուսակցության  անդամ  չեմ.  ուսանող  ժամանակ  ընդունվել  եմ  կոմկուսի  շարքերը,  որի  համար  բոլորովին  էլ  չեմ  փոշմանում… Ցավալի  է,  անշուշտ,  որ  այսօրվա  կոմկուսը,  եթե  նա  դեռ՝  թեկուզ  և  անվանապես,  ինչ-որտեղ  կա,  իր  մեջ  ուժ  չի  գտնում    իր  նախկին  կառավարող  վերնախավի  դավաճանական-հակաժողովրդական  գործելակերպը  դատապարտելու,  վերակազմված  ծրագրով՝  անցյալի  սխալներն  ուղղելով,  համախմբելու  ժողովրդին,  ազատելու  նրան  այս  խուժանական  կարգերից՝ անկախ  նրանից  այն  կգլխավորեն  քրեածին  օլիգարխներ  Սերժ  Սարգսյանը,  Ռոբերտ  Քոչարյանը,  կասկածելի  մտածելակերպով  ու  նպատակներով  «ՊԱԿ-ի  Կրյուչկովի  սիրելի…» /1/ Լևոն  Տեր-Պետրոսյանը,  թե  վարպետորեն  ժողովրդին  խաբելով  իշխանության  անցած  անհավասարակշիռ  ու  ցնորամիտ  գործելակերպով  Նիկոլը՝  ինչպես  ժողովուրդն  է  ասում,  կամ  նման  մեկ  ուրիշը…
Չեմ  ճանաչում  նրան,  բայց  շատերի  պես  մտածել  եմ,  որ  նա  իրոք  համակարգային  փոփոխություններ  կկատարի՝  կնախաձեռնի  (իհարկե  սոցիալիզմի  կամ  կոմունիզմի  մասին  չէ  խոսքը…),  որի  համար,  ի  դեպ,  որպես  ՀՀ  քաղաքացի,  մասնագետ  քանիցս  կոնկրետ  առաջարկություններով  դիմել  եմ  նրան  (տե՛ս  համացանցի  իմ  կայքը  և  հրապարակի  վրա  գտնվող  իմ  աշխատությունները… Ի  դեպ  այսօր՝  այս  «Կոչ-խորհրդածությամբ» էլ  եմ  վերստին  դիմում ): Սակայն  իզուր… Ըստ  երևույթին  նա  Սերժ  Սարգսյանի  և  մյուս.  նման  սովորական  սուտասան  չէ… Ես  ո՛չ  Քոչարյանի  համար  եմ  ցավում,  ո՛չ  Փաշինյանի  և  ո՛չ  էլ  Ծառուկյանի… Մտահոգությունը  սոսկ  նրանում  է,  որ  Փաշինյանը  դրանով՝  իր  գործելակերպով,  ոչ  թե  պայքարում  է  իրավունքի  ու  արդարության,  իրական  ժողովրդաիշխանության  հաստատման  համար,  այլ  հավանաբար  իր  ուսուցիչ  Տեր  Պետրոսյանի  օրինակով՝  որպես  «վերածնված  ՀՀՇ»-ի  առաջնորդ,  հանցավոր  մտածելակերպով,  գործելակերպով՝ չի  բացառվում  նաև՝ քինախնդրությամբ  ու  վրեժխնդրությամբ. պարզապես  երկար  իշխելու  նպատակներ  է  հետապնդում,  հաշվի  չառնելով  ժողովրդի  օր  օրի  ծանրացող  վիճակը… Փաշինյանը  չարիք  է.  և  եթե  ժողովուրդը  խաբվելով  նրան  իշխանության  է  բերել,  այսօր  արդեն  գիտակցաբար  նրան՝  «մերօրյա  Պուգաչովին»  (թեպետ  Պուգաչովին,  նույնիսկ  կեղծ  Դմիտրիներին,  դեռ  որոշ  դրական  բաներ  կարելի  է  վերագրել…),  պետք  է  իր  խմբի  (մի  քաղաքացու  հեռուստատեսային  դիտողությամբ՝  «փողոցից  հավաքած…»)  հետ  անհապաղ  հեռացնել  իշխանությունից  (իհարկե  ոչ  հներին,  կամ  այլ  օլիգարխների,  բախտախնդիր  անձանց  իշխանության  բերելով  կամ  նորից  իշխանության  բերելով…).  այն  ձևով,  ինչ  ձևով  նա  իշխանության  է  եկել`  անշուշտ  փոքր-ինչ  ավելի  սիրալիր… Այսպիսի  որակյալ  խաբեբա՝  սուտասան,  ըստ  երևույթին  նաև  թունոտ,  հիշաչար /2/  ու  «տաղանդաշատ»  դեմագոգ  մարդկությունը  հավանաբար  հազվադեպ  է  ծնում… Ես  շատ  եմ  քննադատել  Տեր  Պետրոսյանին,  Քոչարյանին,  Սարգսյանին՝  նրանք  ու  նրանց  սքողված  ու  անսքող  դրածոները  մեկընդմիշտ  պետք  է  զրկվեն  նորից  իշխանության  գալու  հնարավորությունից.  բայց  այս  Նիկոլը  հազվադեպ,  աննախադեպ  չարիք  է և  քանի  դեռ  ուշ  չէ  իր  տարբերակով  նրան  պետք  է  անհապաղ  հեռացնել  իշխանությունից,  բայց  որպեսզի  սա  լինի  վերջին  խաբեբան.  նրան, ինչպես  արդեն  ասացի,  փոքր-ինչ  «ավելի  սիրալիր»  պետք  է  հեռացնել՝  խաբեբաների  մուտքը  վերջնականապես  փակելու  համար…
Ի  դեպ,  չեմ  կարող  չնշել  նաև  հետևյալը.  Ծառուկյանը  և  մյուս.,  ինչպես  նշեցի,  ինձ  բոլորովին  չեն  հետաքրքրում,  բայց  օր.՝  լսելով  գլխավոր  դատախազի  միջնորդությունը  Ծառուկյանի  վերաբերյալ,  պարզապես  ամոթ   զգացի  այդպիսի  դատախազի  համար.  փետրվարին  հաղորդում  է  ստանում  հանցագործության  մասին  և  ծիծաղելի  ձևով  փորձում  է  հիմնավորել  (իրականում՝  օբյեկտիվորեն  հիմնավորում  չունեցող) թե  ինչու  է  4-5  ամիս  հետո  դրան  ընթացք  տալիս…  (նրա  հսկած  գործերն  էլ  Գորիսում,  Սյունիքում  հազիվ  էլ  այդպես  կքննեն…  ամոթ  է՝  անունն  էլ «գլխավոր  դատախազ.  նույնիսկ  երեխային  էլ  պարզ  է,  որ  օրինական,  թե  անօրինական՝  պատվեր  է  կատարում…»): Բավարար  չափով,  լրիվ  ու  բազմակողմանի  չքննված,  չստուգված  փաստերով  քրեական  հետապնդում   հարուցելու,  կալանքի  թույլտվություն  է  խնդրում… Քոչարյանին  էլ  նման  «թատերականացված»  ձևով  կալանավորեցին  ու  2  միլիարդով  (թե  այդ  խեղճ  մարդը  2  միլիարդ  դրամը  որտեղի՞ց  է  ճարելու,  Աստված  գիտի…գոնե  2  միլիարդ  դոլլար  լիներ…,  որ  արտաքին  պարտքի,  որն  ի  դեպ,  Փաշինյանի  կառավարությունն  ավելի  է  մեծացնում…,  մի  զգալի  մասը  մարեին,  բաց  թողեցին): Գիտե՛ք  այդպիսի  մարդու,  մարդկանց  նկատմամբ  մինչև  նույնը  չանես,  չի  զգա  իր,  չեն  զգա  իրենց  արածի  ամբողջ  անիրավաչափությունը… (Մյուս  կողմից՝  ով  չգիտի,  որ  սկսած  Լ.Տ.Պետրոսյանից,  բոլոր  ընտրությունները,  հանրաքվեները,  նույնիսկ  մարդահամարները  կեղծվել  են.  ինչո՞ւ  գլխավոր  դատախազը,  եթե  փոքր-ինչ  անաչառ  է,  համալիր  մոտեցում  չի  դրսևորում՝  գոնե  մեկ-երկու  նախադասությամբ  չի  անդրադառնում  դրանց.  հետո  ինչ,  որ  տվյալ  դեպքում  խոսքը  վերաբերվում  է  կոնկրետ  քրեական  գործին…):
Ըստ  որում  կաշառք  տվողին  հասկացանք՝  դրանք  անհամեմատ  քիչ  թվով  մարդիկ  են.  նրանց  և  ոչ  միայն  Ծառուկյանին,  հավանաբար  կպատժեն…,  բայց  չէ  որ  տասնյակ  հազարավոր  մարդիկ  կաշառք  են  ստացել՝  դա  էլ  է  հանցագործություն.  տասնյակ  կամ  մի  քանի  տասնյակ  հազարավոր  կաշառք  ստացողների  դատելո՞ւ  են,  թե՞  ոչ.  և  եթե  կաշառք  ստանալը  հանցանք  չէ,  ուրեմն  կաշառք  տալը  ևս  հանցանք  չէ՝  գոնե  տվյալ  դեպքում… Մինչդեռ  թե՛  ընտրողին  կաշառք  տալը  և  թե՛  ընտրողի  կողմից  կաշառք  (ընտրական)  ստանալը  հանցագործություն  է  (ՀՀ  քր.օր.  1542 հոդված):Բայց  դրանով,  կամ  միայն  պատժելով  հարց  չի  լուծվի՝  ամբողջ  արատավոր  համակարգը  պետք  է  վերացվի…
Կամ  այդ  ինչ  է՝  «պաժառ  էր,  ինչ  է»  արտակարգ  դրության  ժամանակ  Ծառուկյանին  ցանկանում  ես  կալանավորել  (ուշադրություն  է  շեղում…).  ինչո՞ւ…  երևի  նրա  համար,  որ  արտակարգ  դրության  ժամանակ  միտինգներ,  հավաքներ  չի  կարելի  անել,  լիարժեք  բողոքելը  դժվար  է,  առավել  ևս,  որ  «հակակորոնավիրուսային  դիմակով»  խոսելը  ևս  դժվար  է… Միթե՞  սա  խուժանություն  չէ,  «գողական»  Փաշինյանի  կողմից… Կամ  Ծառուկյանն  ինչ  է՝  «անկախության»  ու  կապիտալիզմի  բերած՝  «շուկայական  թալանի»  ժամանակաշրջանի  սովորական  «բիրդան  աղա»-ներից  մեկը,  որ  երկրի  առջև  ծառացած  տագնապահարույց  խնդիրները  թողած  ուշք  ու  միտքը  նրան  եք  դարձրել… (Կամ  պարոն  Փաշինյան՝  կալանավորելը  մի  կողմ՝  Քոչարյանի,  Սերժ  Սարգսյանի,  երեխաների  պահածոները  կերած  «գեներալ  Մանվելի»  և  մյուսների  դատը.  դատավճիռները  (մեղադրական  կամ  արդարացնող)  ե՞րբ  է  լինելու…):
Ակնհայտ  է  նաև,  որ  Փաշինյանին  ու  նրա  կառավարությանն  ուղղված  արդարացի  քննադատությունից  հետո  սկսվեց  գործընթացը…  (Թեպետ  Ծառուկյանը  կարող  էր  նաև  քննադատությունից  առաջ  կռահել  «իր  գլխին  գալիքը»… Այնպես  որ  նա  էլ  մի  միամիտ  սուրբ  չէ…):
Այլ  բան  է,  որ  Ծառուկյանին  մեղադրեն,  որ  նա  անմիջական  մասնակցություն  է  ունեցել  Փաշինյանին  վարչապետ  ընտրելու  (Սահմանադրության  խախտմամբ՝ թատերականացված  ձևով)  գործում (հանգուցյալ  Իգիթյանը  ճիշտ  էր  ասում.  «Բոզին  բոզություն  է  սազում…»).  դրա  համար  Ծառուկյանին  արժէ  նաև  կալանավորել.  չէ  որ  Փաշինյանը  ժողովրդի  անունը  օգտագործելով,  ակնհայտ  ապօրինի՝  իրավունքի  խախտմամբ,  ընտրվեց  վարչապետ  (ես  առաջադրեմ  իմ  թեկնածությունը,  մերժեք,  հետո  ընտրեք  ևն…  թեպետ  դա  «ջհանդամը»  գոնե  դրանից  հետո  իր  խոստումները  կատարեր՝  իրական ժողովրդաիշխանության  հաստատմանն  ուղղված  քայլեր  կատարեր՝  և  ոչ  թե  իր  հետ  քայլողների  աշխատավարձերն  ու  պարգևատրումներն  անընդհատ  շատացներ  կամ  Արայիկ  Հարությունյանի  պես  «մշակույթի  նախարարի» /3/  և  Արտյուշա  Ղուկասյանի  պես  ռեկտորի (իր  նման  անհավասարակշիռ  ու  հոգեխախտ…) «ատամներով  պաշտպաներ»…) ՀՀ  Սահմանադրության  149-րդ  հոդվածի  խախտմամբ.  էլ  չեմ  ասում  ակնհայտ  աննախադեպ  արարք,  հանցագործություն  էր  դատարանները (ի  դեպ  որոնցից  ես  օբյեկտիվորեն  դժգոհ  եմ…) շրջափակելուն  ուղղված  Փաշինյանի  անձնական  նախաձեռնությունը  (թեպետ  այսօրվա  դատական  համակարգին  դա  քիչ  է…), ևն… Կամ  ուր  մնացին  մարտի  1-ը,  հոկտեմբերի  27-ը,  «Մանվելի  պահածոները»,  Քոչարյանի  գործով  «ինքնասպանություն»  գործած  անձինք,  ևն,  ևն…
Փաշինյանը  չարիք  է,  ոչ  թե  նրա  համար,  որ  մյուսները  նրանից  լավն  են,  այլ  նրա  համար,  որ  ինքը  մյուսներից  տարբերվեց  միայն  ժողովրդին  խաբելու  բացառիկ՝  աննախադեպ  վարպետությամբ՝  այն  է՝  հակված  չէ  երկրում  արմատական,  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական՝  իրական  ժողովրդաիշխանական,  համակարգային  փոփոխություններ  նախաձեռնելու. իսկ  երկիրն  այս  վիճակում թողնելն  աղետաբեր է… (Միայն  արմատական՝  իրական  ժողովրդամետ  փոփոխությունները՝  սոցիալ-տնտեսական  աննորմալ  բևեռացման  վերացումը  կամ  էական  մեղմումը,  ժողովրդին  իրեն  իսկ  պատկանող  իշխանության  հանձնումը  ևն,  կարող  են  ստեղծել  ներսոցիալական  միաբանություն,  ամուր  թիկունք.  մնացած  կարգախոսները  սին  են՝  ավազակի  ու  ավազակային  հարձակման  ենթարկվածի  միջև  երբեք  միասնություն  չի  լինի…):
Անշուշտ  Փաշինյանի  ու  նրա  խմբի  հետ  կապված  հույսերի  կարճ  ժամկետում  ի  դերև  լինելը  հայտնի  չափով  նաև  ընկճեց  ժողովրդին.  սակայն  դա  չպետք  է  հուսահատեցնի  ժողովրդին.  նախ  նրա՝  Փաշինյանի,  համար  ցավողները,  նրա  հետ  հույսեր  կապողները  պետք  է  իմանան,  որ  ցավոք  մեր  ժողովուրդը  նրա  նման  դեմագոգներ  շատ  ունի… Եվ  չի  բացառվում,  որ  Փաշինյանը  վերջինը  չէ… Բայց  կարևորն  այն  է,  որ  գոնե  այս  անգամ  ըստ  հնարավորին  վերջնականապես  բացառվի  նման  արկածախնդիրների,  «առաջնորդների»  լույս  աշխարհ  գալը… Այս  առումով  Փաշինյանի  «փողոցային  փորձը»  կարող  է  նույնիսկ  որոշ  երաշխիք  լինել…
Չսխալվելու  կամ  այն  հնարավորինս  բացառելու  համար  ժողովրդի  հավանությանը  թեկուզ  և  առերևույթ  արժանացած  թեկնածուին  (թեկնածուներին)  պետք  է  առաջադրել՝  իշխանության  անցնելուց  հետո  անհապաղ  ձեռնամուխ  լինել  արմատական  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  փոփոխությունների  կամ  հեռանալ  (կամ  ժողովուրդը  կհեռացնի…): Որոնք  են  կոնկրետ  այդ  արմատական  փոփոխությունները,  որոնք  ըստ  հնարավորին  կբերեն  երկրի,  ժողովրդի  վիճակի  բարելավմանն  ու  ըստ  հնարավորին  իրական  ժողովրդաիշխանության  հաստատմանը  (թեպետ  դա  ևս  ժողովրդի՝  այսօրվա  հասարակական  գիտակցության  մակարդակի  պայմաններում  կասկածելի  է…): Բերենք  դրանցից  մի  քանիսը.
1.    Ազգային  ժողովի  պատգամավորների  թվի  մեծացում  (իհարկե  ոչ  մեխանիկորեն)՝  այն  հասցնելով    ոչ  պակաս  300-ի  (Խորհրդային  Հայաստանում  նրանց՝  ԳԽ-ի  պատգամավորների,  թիվը  340  էր),  որոնցից  առնվազը  կեսը՝  անկուսակցական,  պետք  է  ընտրվեն  ոչ  կուսակցական  համակարգով՝  ինքնաառաջադրմամբ  և  ժողովրդի  կողմից  անմիջական  առաջադրմամբ՝  ըստ  քաղաքացիների,  բնակիչների  բնակության  վայրի  ժողովների  ևն.  առանց  ընտրագրավի  և  օրենքով  սահմանված  կարգով  ու  հիմքերով  վաղաժամկետ  ետ  կանչման  մատչելի  ինստիտուտով  (անկախ  այն  բանից,  որ  այստեղ,  ինչպես  նաև  մեկ  այլ  տարբերակով  թերությունները,  քննադատելի  կողմերը  բացառված  չեն.  բայց  այլ  ելք  չկա՝  այսօր  մեր  երկրում  (գուցե  և  ոչ  միայն  մեր…)  անգամ  նախնադարյան  կամ  ստրկատիրության  շրջանի  իրական  դեմոկրատիա  չկա… շատ  դժվար  չէ  թերթել  պատմության  էջերը  դրանում  համոզվելու  համար…):
2.    Դատական  համակարգի  արմատական  փոփոխություն.  դատավորների,  այդ  թվում՝  առաջին  հերթին  Սահմանադրական  դատարանի,  ընտրություն  անմիջապես  ժողովրդի  կողմից, հասարակայնության  ներկայացուցիչների՝  երդվյալ և (կամ) ժողովրդական  ատենակալների  մասնակցությունն  արդարադատության  իրականացմանը  (ի  դեպ  երդվյալների  ինստիտուտը  նախատեսված  էր  նաև  1995թ.  Սահմանադրությամբ,  սակայն  2005  թվականին  այն  «աննկատ»  վերացվեց  հենց  իր՝  ժողովրդի  ձեռքով…):
3.    Բազմակացութաձև  սեփականության  ձևավորումը:
4.    Օրենսդրական  և  փաստական  բացառումը  երկրի  ընդերքի  հարստությունը՝  օգտակար  հանածոները,  այդ  թվում  և  ջրային  և  էներգետիկ  մյուս  ռեսուրսները  ժամանակավոր  կամ  մշտական  անհատ  ֆիզիկական  և  ոչ  պետական  իրավաբանական  անձանց  շահագործմանը՝  օգտագործմանը  հանձնելը: Դրանք  պետք  է  լինեն  պետական  և  օգտագործվեն  միայն  պետության,  ժողովրդի  կարիքների  համար:
5.    Գյուղերի  քայքայումը,  համայնքների  շարունակվող  կազմալուծումը  կանխելու  նպատակով  գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների  ստեղծումը՝  պետական  աջակցությամբ  (օր.՝  երկու-երեք  տարի  ազատելով  հարկերից  անվճար  գյուղտեխնիկա  հատկացնելով՝  պետական  հսկողությամբ,  պետական  ՄՏԿ-ներ  ստեղծելը  ևն):
6.    Սեփական  կամ  մասնավոր  սեփականատիրական  արդյունաբերական  և գյուղատնտեսական  ձեռնարկությունների  հետ  մեկտեղ՝  պետականի  ստեղծումը,  դրանցում  ներգրավելով  հազարավոր  գործազուրկների,  երկրից  հեռացող  երիտասարդների…
7.    Արմատական  փոփոխություններ՝ միջացառումներ,  երկրի  բարոյա-իրավական,  իրավաքաղաքական  արժեհամակարգի  վերականգնման,  պահպանման  ու  զարգացման  ուղղությամբ.  այդ  թվում  ամենակարևորն՝  ազգային  գաղափարախոսության  հայեցակետի՝  հայեցակարգի  կոնկրետ  առաջադրում:
8.    Մասնավոր  առողջապահական  և  կրթության  համակարգին  զուգահեռ  պետական  մատչելի՝  անվճար  առողջապահական  և  կրթական՝  բարձրագույն  հաստատությունների  ստեղծում  (ի  դեպ  Արցախի  Հանրապետության  նորընտիր  նախագահի՝  նրա  կուսակցության.  կուսակցությունների  «Դաշինք»-ի  ծրագրում  դրանք  նախատեսվել  են՝  և  նրանք  արդեն  ձեռնամուխ  են  եղել  դրա  իրականացմանը):
9.    Աշխարհաքաղաքական  անբարենպաստ  միջավայրում  գտնվող  մեր  փոքրիկ  երկրի  համար  չափազանց  կարևոր  է  սեփական  ռազմաարդյունաբերական  համալիրի  ստեղծումն  այն  հաշվով,  որ  երկիրը  կարողանա  սեփական  ուժերով  գոնե  տարեկան  երեք  տանկ,  երեք  զրահամեքենա,  երեք  ինքնաթիռ,  երեք  հակաօդային  պաշտպանության  ժամանակակից  միջոցներ  ևն.  արտադրել… տարրական  բան  է.  դաշնակիցը  (օր.՝  ՌԴ)  դաշնակից,  բայց  երկիրը  պետք  է  կարողանա  մենակ  մնալու  դեպքում  ինքն  իրեն  պաշտպանել… (Ավելին  թեկուզ  որոշ  չափով՝  քանակով  ամենագերհզոր  զենքերի՝  չբացառելով  միջուկային  լիցքերով,  առկայությունը  միայն  կարող  է  Հայաստանին  ապահովել՝  պաշտպանել  իր  հայտնի  գիշատիչ  հարևանների  ոտնձգություններից…):
10.    Քայլեր  ձեռնարկել  համընդհանուր  պրոֆեսիոնալ  (պայմանագրային  ևն)  բանակի  ստեղծման  ուղղությամբ.  դրա  հետ  մեկտեղ  վերականգնել  բոլոր  բուհերում  պարտադիր  զինվորական-ռազմական  կրթությունը՝  առարկաները  (նույնիսկ  գերհզոր  ԽՍՀՄ-ը  դա  կարևոր  էր  համարում…):
Անշուշտ  մեր  բանակն  այսօր  գործուն  ուժ  է.  բայց  Աստված  մի  արասցե  հանկարծ  մեր  դաշնակիցները  մեզ  չկարողանան  օգնել.  կկարողանանք  արդյո՞ք    երկար  դիմակայել  անհամեմատ  հզոր  մեր  թշնամիների  ոտնձգություններին… Լավ  է,  որ  Ռուսաստանի  պես  հզոր  դաշնակից  ունենք,  բայց  մենք  էլ  պետք  է  մերը  ունենանք,  թեկուզ  մեր  չափով.  իսկ  մենք  ուշացնում  ենք…
11.    Լրջորեն  փոփոխման  կարիք  ունի  երկրի  Սահմանադրությունը,  օրենսդրությունն  այն  ոչ  միայն  իրավաբանորեն,  այլև  առավել  ևս  փաստորեն  ժողովրդամետ  չէ: Ժողովուրդը  փաստորեն  հեռացվել  է  իշխանությունից՝  իշխանության  ձևավորմանն  ու  նրա  գործունեության  նկատմամբ  իրական  հսկողություն  իրականացնելու  հնարավորությունից՝  անկախ  Սահմանադրությամբ  հռչակված  «Իշխանությունը  պատկանում  է  ժողովրդին…»  և  այլ  կեղծ  կարգախոսներից… Ի  դեպ  այդ  հակաժողովրդական  գործընթացը  սկսվել  է  ի  սկզբանե  և  գնալով  ավելի  ու  ավելի  է  խորանում…  (Պետական  պաշտոնյաները  նույնիսկ  իրենց  ընտրած  քաղաքացիների  ընդունելություն  չունեն.  ես  օր.՝  մի  շարք  առաջարկություններով  դիմեցի  պ-ն  Փաշինյանին  ընդունելություն  խնդրելով.  կառավարությունից  ինձ  պաշտոնապես՝  գրությամբ,  պատասխանեցին,  որ  Փաշինյանը  քաղաքացիներ  չի  ընդունում.  չի  ընդունում  իրեն  ընտրած  «հպարտ»  քաղաքացիներին…  իսկ  փողոց  կանչում  է  իր  իշխանությունը  պաշտպանելու՝  «հպարտ  քաղաքացիներին  օգտագործելով…»):
Մեր  առաջարկությունները  բազմաթիվ  են,  դրանք  ես  ներկայացրել  եմ  մեր  բոլոր  նախագահներին,  վարչապետներին,  ԱԺ-ներին  ևն,  նաև  պ-ն  Փաշինյանին.  դրանք  կան՝  ըստ  որում  նաև մասնագետների  և  հանրության  հավանությանն  արժանացած Սահմանադրության  նախագծերով,  իմ  աշխատություններում,  նաև  համացանցի  իմ  կայք  էջում,  ցանկացողները  կարող  են  իրազեկ  դառնալ  դրանց.  սակայն  ամփոփ  ձևով  նշենք  միայն,  որ  եթե  երկրում  արմատական,  իրականում  ժողովրդաիշխանական,  ժողովրդամետ  փոփոխություններ  չկատարվեն,  գոնե  սոցիալ-տնտեսական  հարաբերական  հավասարություն  չստեղծվի,  չվերացվի  գործազրկությունն  ու  աղքատությունը  (համակարգային  փոփոխությամբ  և  ոչ  թե  նպաստներով,  կամ  ժողովրդից  թալանածից  «մի  թուլափայ»  ժողովրդին  շպրտելով,  ևն)  երկիրը  «ձեռքից  կգնա…»: Եթե  այդ  փոփոխությունները  չարվեն,  ապա  ինքն  Աստված  անգամ  ոչինչ  չի  կարող  անել… (Փաշինյան-Ծառուկյան,  կամ  նման  մեկ  ուրիշ. «բիրդան  աղաներին»  էլ  մի  խաբվեք… իրենք  վերջին  հաշվով  իրենց  համար  են  պայքարում… նրանց  էլ  «մեղադրել  չի  կարելի».  իշխանությունը,  փողը,  պերճանքը  գայթակղիչ  են.  միայն  բանական  ու  ժողովրդամետ  համակարգը՝  նոր  «Որոգայթ  փառաց»-ը…  կարող  է  առավել  կամ  պակաս  չափով  զսպել  այդ  բնազդները…):
Քանիցս  ասել  եմ  հրապարակային՝  կապիտալիզմին,  այն  էլ  իր  հոգևարքն  ապրող  կապիտալիզմին,  այն  էլ  այս  ձևով  անցումը՝  սոցիալիզմից,  պատմական  օրինաչափության  խախտում  է  և  այն  վաղ,  թե  ուշ  կդրսևորվի  սոցիալական  պայթյունի  ձևով.  խնդիրը  միայն  այն  է,  որ  խելացի  կառավարողը,  կառավարությունը,  պետությունը  ևն,  այսօր  այնպիսի  բանական  ինստիտուտներ  մտցնի,  որոնք  գոնե  տևական  ժամանակ  մոռացնել  կտան  նախորդ  լավն  ու  կանտեսեն  նորի  վատը՝  օր.՝  անվճար  բարձրագույն  կրթության,  անվճար առողջապահության  վերականգնումը,  հարաբերական  սոցիալ-տնտեսական  հավասարության  ստեղծումը  ևն: Ժամանակակից  բուրժուան,  մանավանդ  ժողովրդի  հաշվին՝  ապօրինի  հարստացած  մերօրյա  «բիրդան  աղաները»  դա  կարող  են  հեշտությամբ  անել.  հավանաբար  դաստիարակությունը  չի  հերիքում  կամ  ինչպես  մեր  հարևան  ժողովուրդն  է  ասում.  «Գյադադան  բագ  օլմազ…»: Ինչ-որ  է՝  իրենց  մեղքն  իրենց  վիզը…
Ինչ-որ  է  թող  Աստված  փրկի  մեր  տարաբախտ  ժողովրդի  կիսակործան  նավը. Ամենայն  բարիք  մեր  ժողովրդին:
 
x x x
 
Փաշինյանի  ու  նրա  խմբի  նախկին՝  մինչ  իշխանության  անցնելը  և դրանից  հետո՝  այսօր  էլ  շարունակվող,  գործողությունների  տրամաբանությունը,  առկա՝  անհերքելի  իրողություններն  ու  փաստերն  անխուսափելիորեն  հանգեցնում  են  այն  օբյեկտիվ  հետևությանը,  որ մենք  գործ  ունենք  ցինիկ  ձևով  ժողովրդի  օգտագործմամբ  իշխանությունն  ապօրինաբար՝  խաբեության,  սպառնալիքի  ևն՝  միջոցով,  զավթելու  հետ… Տարօրինակ  է,  եթե  այս  պահին  պարսիկները  կամ  նման  մեկ  ուրիշը   (թեպետ  կարող  է  նրանք  սրանցից  լավ  լինեն…)  գան  և  իշխանությունը  վերցնեն՝  ժողովուրդը  լսելո՞ւ  է,  լռելո՞ւ  է… (մանավանդ  կորոնավիրուսի  պատճառով…): Հավանաբար  «ՀՀՇ»-ական  տարիներին  իր  հանցախմբով  անսանձ  գործած  Լ.Տ.Պետրոսյանը՝  Փաշինյանի  ուսուցիչը,  նրան  խորհուրդ  է  տվել,  ասել  է.  «Ժողովուրդն  ամբոխ  է,  ինչ  ուզես  կանես.  իսկ  դրա  համար  կեղծ  խոստումներով,  պատրանքներով  խաբելն  ու  քո  հետևից  տանելն  ամենաարդյունավետ  միջոցն  է.  (մանավանդ  կորոնավիրուսի  պատճառով…).  այս  վիճակում  գտնվող  ժողովրդին  որ  «»մի  թուլափայ»  շպրտես,  ամեն  ինչ  տեղը  կնկնի…(Դե  իսկ  ծայրահեղ  դեպքում  մի  քանի  տարի  հետո  հրաժարականը՝  հանգիստ  ու  անվտանգ  հեռանալը  հո  կա… բայց  կարծում  եմ,  որ  Փաշինյանը  չպետք  է  բացառի  նաև  Քադաֆիի  տարբերակը… Սերժը,  Լևոնը,  Ռոբերտը  լավ,  թե  վատ  ծլկեցին.  նստացնել-բաց  թողնելը  սուտի-մուտի  բաներ  են,  գուցե  Փաշինյանին  չհաջողվի  հանգիստ  ու  անվտանգ  հեռանալ…): Այն  աստիճան  ապօրինի,  անսանձ  ու  կամայական  են  գործում,  որ  նույնիսկ  Եվրոպան  (այդ  պառաված  ու  անհույս  ձևով  նոր  «կլիենտներ»  որոնող  մարմնավաճառ(ուհին)…) է  դժգոհություն  հայտնում… ՀՀ  Սահմանադրության  7-րդ  գլխում  «Դատարանները  և  Բարձրագույն  դատական  խորհուրդը»,  նախատեսված  ինստիտուտները  նույն  Սահմանադրության  202-րդ  հոդվածի  առաջին  մասի  համաձայն  կարող  են  փոխվել  միայն  հանրաքվեի  միջոցով,  բայց  արդեն  հաստավիզ  դարձած՝  կարճ  ժամկետում  հասցրած…,  ԱԺ  մի  «նորագույն  պաշտոնյա»  ասում  է՝  «մեզ  ժողովուրդը  72%  ձայն  է  տվել,  մենք  էլ  կարող  ենք  փոխել…»՝  իր  ապուշ  ձևանալը  ոչինչ, փորձում  է  մյուսներին  էլ  ապուշի  տեղ  դնել…:  Ժողովրդին  խաբել  ենք  մեզ  ձայն  են  տվել,  հիմա  մենք  ժողովրդին  ինչ  ուզենք  կանենք… Սա՝  այդ  պաշտոնյաի  «փաստարկը»  իհարկե  հիմք  չէ  ԱԺ-ում  դա  անելու,  բայց  խնդիրը  միայն  դրանում  չէ.  կա  գործող  Սահմանադրություն    դեպ,  որը  բազմիցս  իմ  մասնագիտական  քննադատության  առարկա  է  դարձել)  դրա անտեսումը  ցինիկ  ձևով,  «մեղքը  ժողովրդի  վրա  գցելով»  (թեպետ  դրա  համար,  և  ոչ  կորոնավիրուսի,  ժողովրդին  իրոք  արժե  քոթակել՝  ախր  դրանցից  ի՞նչ  կառավարություն,  ի՞նչ  ԱԺ՝  ամոթ  չէ…  Էն  Սերժի,  Քոչարյանի  անունները  գոնե  Արցախյան  ազատամարտի  հետ  էր  կապված.  սրանց  որտեղի՞ց  գտան… Իրավունքի,  օրենքի  խախտումը  սրանց  համար  ամենօրյա  գործելակերպ  է  դարձել…)  հիմք  է  դնում  նախադեպի,  արդեն  մի  շարք  դեպքերով,  որը  միայն  քաոս  ու  խռովություններ  կբերի.  իրավունքը,  օրենքը  մարդկանց  գոյության,  առավել  կամ  պակաս  չափով  նորմալ  գոյատևման  կենսական  պայմաններից  են,  ինչպես  օր.՝  հացը և  ջուրը,  դրանց  անտեսումը,  այն  էլ  այս  ձևով,  այն  էլ  որերրորդ  անգամ,  միայն  աղետ  կբերի… Ես  չգիտեմ  Ծառուկյանի  նշած  սովը  երեք  ամսից  կլինի՞,  թե՞  ոչ,  չի  բացառվում…,  բայց  որ  այս  մարդիկ  պետք  է  կանգ  առնեն՝  իմաստավորեն,  վերաիմաստավորեն  իրենց  գործունեությունը,  որին  կարծես  թե  հակված  չէն,  կամ  դուրս  շպրտվեն  ասպարեզից,  քանի  դեռ  շատ  ուշ  չէ… դա  արդեն  իմ  խորին  համոզմամբ  անառարկելի  է… Փաշինյանը  հեղափոխություն  չի  արել  (երբ  նա  օգտագործեց, այժմ  էլ  իր  «թիմակիցների»  հետ  շարունակում  է  օգտագործել  «հեղափոխություն»  բառը.  ես  արդեն  իսկ  այդ  պահից  համոզվեցի,  ի  դեպ  համացանցում  քանիցս  քննադատել  եմ  այդ  կեղծ  կարգախոսն  ու  նրա  հեղինակին  (կամ  հեղինակներին),  որ  գործ  ունենք  ոչ  թե  Ռոբերտ  Քոչարյանի,  Սերժ  Սարգսյանի,  նույնիսկ  Լ.Տ. Պետրոսյանի  պես  սովորական  սուտասանի,  ձեռնածուի  հետ,  ինչպես  արդեն  նշեցի,  այլ  աննախադեպ  մի  բախտախնդրի  ու  կարիերիստի… կորոնավիրուսն  էլ  դարձավ  դրանց  կեռ  խաչը՝  ինչպես  նացիստական  (ֆաշիստական)  Գերմանիայում…).  բայց  նա  երկիրն  իրոք  հասցրեց  իրական  հեղափոխական  վիճակի.  ուրեմն  պետք  է  գնահատել  Փաշինյանի  ու  իր  թիմակիցների  այդ  «ավանդն»  ու  արմատապես  փոխել  վիճակը… Սեթևեթանքներով  տարվել  այլևս  չի  կարելի,  և այդ՝  «հեղափոխություն»  բառից՝  իրական  հեղափոխությունից  վախենալ  էլ  պետք  չէ.  այսօր  միայն  դա  կփրկի  վիճակը…  (Ծառուկյանով  և  նման  մյուս.  խանդավառվել  չի  կարելի.  դա  մեծ  հաշվով  հերթական  ֆարս  է…  Նիկոլ  Փաշինյանի  ու  իր  փողոցային  խմբի՝  «լյումպեն  պրոլետարիատի»  երևան  գալն  էլ  պատահականություն  չէ՝  դա  Լ.Տ.Պետրոսյանի,  Ռոբերտ  Քոչարյանի,  Սերժ  Սարգսյանի  հանցավոր  գործունեության  տրամաբանական  հետևանքն  է… Բայց  այդ  մարդկանց  գործունեությունը  նաև  ավելի  հեռավոր  արմատներ  ունի… Իրականում  ճգնաժամ  է,  որը  սովորական  միջոցներով  չի  լուծվի…): Երկիրը՝  բզկտվող,  պետությունը  մոտենում  են  իրենց  տրամաբանական  վերջին՝  վախճանին.  (հայկական  ոգին  ու  մեր  զինվորների  հերոսությունն  էլ  դրա  համար  փրկություն  չեն…) պետք  է  իմաստություն  ունենալ  հնարավորինս  քիչ  վնասներով  այն  հաղթահարել… Իսկ  կորոնավիրուսի  ավարտին  սպասել  պետք  չէ  (դա  «կպրծնի»՝  մեկ  ուրիշը  կսկսվի…).  ենթադրենք  մեր  դեմ  ցեղասպանություն  կամ  զինված  ոտնձգություն  է  տեղի  ունենում.  հո  չենք  սպասի,  որ  դրանք  ավարտվեն  և  նոր  միայն  հակաժողովրդական  իշխանությունը  փոխենք… Ընդհակառակը՝  վերջինս  պետք  է  կատարվի  անհապաղ՝  արհավիրքներին  առավել  կամ  պակաս  չափով  հուսալիորեն  դիմակայելու  համար…
 
x x x
 
Էս  Նիկոլից  հետո  մի  ելք  է  մնացել.  որևէ երկրից  մեզ  ղեկավար  բերել.  հիշում  եմ՝  հայ  իրավական  մտքի  գլուխգործոցներից  մեկում՝  18-րդ  դարում  ստեղծված  «Որոգայթ  փառաց»  իրավաքաղաքական  երկում  մի  հուսահատ  միտք  կար՝  որևէ  օտար  երկրից  մեզ  ղեկավար  բերել… Լ.Տ. Պետրոսյանից,  Սերժ  Սարգսյանից,  Ռ.Քոչարյանից,  Նիկոլ  Փաշինյանից  հետո  այլ  ելք  չի  մնում…
Ամոթ  կոմունիստներին  »իրենց  ապօրինի  ժառանգներին՝  երեխաներին»  բերել  են  իշխանության  (ոչ  միայն  Հայաստանում…)  ու  սպասում  են  վերջին…
Հիտլերի,  նացիոնալ-սոցիալիստների  արածը  գոնե  կարելի  է  «արդարացնել»՝  Մեծ  Հայրենիք՝  «Մեծ  Գերմանիա»  էին  ուզում  ստեղծել.  սրանք՝  այս  «նորերի»  արածն  արդարացում  չունի…  (ավելի  քան  30  տարի  է  քանդում  են  երկիրը՝  հայրենիքը.  Նիկոլն  էլ  եզրափակիչ  փուլն  է… Ինչ  վերաբերում  է  անկախությանը,  ապա  դա  էլ  ՀՀՇ-ի  կամ  մյուս.  շնորքը  չէ՝  ԽՍՀՄ-ը  փլուզվում  էր՝  փլուզվեց.  հո  Թուրքիային  կամ  Ադրբեջանին  չէինք  միանա… Հարց է  նաև՝  այսօր  այդ  անկախությունը  լիարժեք  համապատասխանո՞ւմ  է,  իր  իրական՝  պահանջվող  բովանդակությանը՝  էությանը,  թե՞  ոչ… Արցախ-Ղարաբաղն  անշուշտ  ուրիշ  է.  բայց  վախենում  եմ  նաև,  որ  դա  էլ  և  «պատերազմական  վիճակը»,  որը  ցավոք  դեռ  երկար  կտևի…,    կարող  է  խաղաքարտ  դարձնեն՝  հանուն  իշխանության  կամ  Եվրոպայից  և  մյուսներից  «փող  պոկելու»,  ներսոցիալական  ծանր.  կոնֆլիկտային  վիճակից  մարդկանց  ուշադրությունը  շեղելու /4/ կամ  այլ  նկատառումներով…): Իսկ  իշխանությունը  հանձնած  «կոմունիստները»  հիմա  էլ  «մարաղ  են  մտել»  չգիտես  ինչի  են  սպասում.  պառլամենտում  քրդեր՝  եզդիներ,  կան,  բայց  կոմունիստ  չկա… (Նիկոլը  կամ  Լևոնը,  Սերժը,  Քոչարյանը  և  ուրիշ.,  ինչ  են,  որ  մեր  ժողովրդին  ծաղրի  առարկա  են  դարձնում… հարուստները  «պայքարում  են»  աղքատների  իրավունքների  համար.  ինչքան  ապուշ  պետք  է  լինել  հավատալու  դրան…):
Եթե  Փաշինյանն  ու  իր  վերահսկողության  տակ  գտնվող  կառույցները  հավասարակշռված  պայքար  ծավալեին  երկրում  իրոք  գոյություն  ունեցող  կոռուպցիոն  և  մյուս   բացասական  երևույթների  դեմ, օրինական  ձևով  արմատական  փոփոխություններ  ձեռնարկեին  և  ոչ  թե  առաջադիմություն  կամ  միաբանություն՝  պոռալով  ետ-ետ  գնային…,  ապա  ժողովուրդը  դա  կհասկանար.  բայց  անհամակարգ  ու  կրթությամբ  այդ  բանասերը՝  հավանաբար  իր  բազմալեզու,  գրագետ,  բայց  և  ոչ  այնքան  խելոք  բանասեր  ուսուցչի  խորհրդով  գործում  է  իր  «կիսագողական»  բնազդներով…: Իհարկե  թե՛  Լևոն  Տեր  Պետրոսյանը,  թե՛  Սերժ  Սարգսյանն  ու  մյուսների  պես  «տկլոր»  Հայաստան  եկած  ու  միլիարդատեր  դարձած  Քոչարյանը  պետք  է  օրինական  կարգով  քրեական  պատասխանատվության  ենթարկվեն  իրենց  բազմաթիվ  հանցագործությունների  համար,  եթե  դրանք  կատարել  են,  բայց  Փաշինյանը  կամ  չի  հասկանում,  կամ  թատրոն  է  տալիս… Օր.՝  Ծառուկյանն  ասում  է՝  ես  սեփականատեր  եմ,  կառավարման  հետ  կապ  չունեմ.  և  այդ  կապակցությամբ՝  ո՞վ,  ի՞նչ  հանցագործություն  է  կատարել  ես  չգիտեմ… /5/ Խեղճ  սեփականատեր,  ինքը  չգիտի  թե  իր  սեփականության  հետ  ո՞վ,  ինչպե՞ս  է  վարվում… Կամ  «Բարգավաճի»  փողերը  ո՞վ  է  վատնում՝  ընտրողներին  կաշառք  տալով… (Անշուշտ,  եթե  իրոք  նման  բան  եղել  է…): Եվ  այդ  ԱԱԾ-ն  ու  գլխավոր  դատախազը  հավատում  են  դրան… Կամ  Նաիրա  Զոհրաբյանը  1-2  տարի  առաջ  ինչ-որ  տեղ  ասել  է  (իսկ  գուցե  և  չի  ասել,  չգիտեմ),  որ  առանց  փողի  հնարավոր  չէ  ԲՀԿ-ից  պատգամավոր  ընտրել՝  ԱԱԾ-ն  ու  գլխավոր  դատախազը  («Փոքրիկ  Եթովպացին») հանկարծ  զարմացել  են  ու  քրեական  գործ  հարուցել… Լավ  եք  արել՝ և  եթե  իրոք  դա  այդպես  է՝  ուրեմն  գործը  հասցրեք  մինչև  վերջ… Տեսնենք…
Կարճ՝  այս  ամբողջ  աղբը՝  Փաշինյանի    ոչ  միայն  նրա…)  բերած,  պետք  է  աղբակույտ  նետել.  ժողովուրդը  սխալվել  է՝  ուղղում  է  իր  սխալը,  այստեղ  ժողովրդի  համար  ոչ  մի  վիրավորական  բան  չկա: Հասկացեք,   ոչ  Փաշինյանը,  առավել  ևս  նրա  նախորդները  և  ոչ  էլ  Ծառուկյանը  կամ  նման  մեկ  ուրիշը,   ինձ  համար  մեկը  մյուսից  համակրելի, գերադասելի  անձինք  չեն.  մարդուն,  քաղաքական  գործչին  գնահատելու  հարցում  ես  այդքան  անճաշակ  չեմ… ուստի  այստեղ  խոսքը  վերաբերվում  է  ոչ  թե  լավ  ու  վատին՝  այդ  առումով,  այլ  Փաշինյանի  գործելակերպին.  նրա  ակնհայտ  դարձած  կերպարին… (երբ  ասում  էի  Քոչարյանին  բաց  են  թողնելու  շատերը  ծիծաղում  էին… մինչդեռ  այս  փոքրիկ  խորհրդածությունները  չէին  ավարտվել,  երբ  2  միլիարդով  (Քոչարյանն,  իհարկե,  «խայծը  կուլ  է  տվել»՝  եթե  2 միլիարդ  դոլլար  էլ  ուզեին  կտար…). բաց  թողեցին.  չնայած  գրավը  թույլատրվում  է  կիրառել  միայն  ոչ  մեծ  և  միջին  ծանրության  հանցագործության  համար՝  տե՛ս  քր.դատ.օր.  143-րդ  հոդվածը  (եթե  օրենքում  նոր  փոփոխություններ  չկան…)  և  եթե  Քոչարյանը  կատարել  է  ոչ  մեծ  կամ  միջին  ծանրության  հանցանք,  ապա  ինչ  կարիք  կար անպայման  նրան  կալանավորելու. Ի՞նչ  եղան  «Մանվելի  պահածոները»,  մեր  դպրոցական  երեխաների  լացակումած  նամակները,  մարտի  1-ը,  հոկտեմբերի  27-ը՝  գոնե  դատ  անեն  ու  պայմանական  տան  հանցագործներին… Ո՞ւր  է… Էն  խեղճ  ոստիկանապետին՝  Հայկ  Արտյոմիչին,  ու  ԱԱԾ-ի  պետին  էլ  բերեցին  ու  մատաղ  արեցին՝  կարևոր  հետքերը  վերացրին…):
Երբ  նա՝  Նիկոլը,  սկսեց  օգտագործել    մինչ  այժմ  էլ  ինքն  ու  իր  գործակիցները  օգտագործում  են…)  հեղափոխություն  բառը՝  որ  իբրև  թե  ինքն  ու  իր  հավաքագրված  թիմը  հեղափոխություն  են  արել. ինձ  համար  ի  սկզբանե  արդեն  ակնհայտ  էր  (տե՛ս  համացանցը,  մասնավորապես  իմ  կայքը),  որ  այդ  մարդը  սուտասան  ու  բախտախնդիր,  բնականաբար  նաև  կարիերիստ  մեկն  է  կամ  հոգեխախտ  պատրանքներով  տարված,  և  ընդունակ  ամեն  բանի… ըստ  որում,  ոչ  թե  «սովորական  սուտասան»,  ինչպես  օր.՝  Սերժ  Սարգսյանը  և  մյուս.,  այլ  աննախադեպ  սուտասան… Ի  դեպ  նաև  «Նիկոլ»-ի  կապակցությամբ  առաջին  անգամ  ես  եմ  օգտագործել  «վերածնված  ՀՀՇ-ի  առաջնորդ»,  «վերածնված  ՀՀՇ»  բառերը… Իսկ  ՀՀՇ-ը՝  որպես  «կազմակերպված  խումբ»,  ինչպես  գիտենք  հրեշավոր  գործեր  է  կատարել  (տե՛ս  գիտական,  գիտահրապարակախոսական  նյութերը՝  օր.՝ Վ.Ե. Խոջաբեկյան,  Հայաստանի  բնակչության  վերարտադրությունը  և  տեղաշարժերը  XIX-XX  դարերում  և  XXI  դարի  շեմին,  ՀՀ  ԳԱԱ  հրատ.,  Ե., 2001,  Ա.Հովսեփյան,  ՀՀՇ-ն  և  հայ  ժողովրդի  մեծ  ողբերգությունը,  «Լուսաբաց  հրատարակչություն», Ե., 2002,  Էդիկ  Մինասյան,  Հայաստանի  երրորդ  Հանրապետության  պատմություն,  ԵՊՀ  հրատ.,  Ե.,  2013  և  ուրիշ.): Այնպես  որ  «Վերածնված  ՀՀՇ-ը» /6/  կամ  ՀՀՇ-ական  վերջին  մնացորդը՝  մնացուկը,  պետք  է  անհապաղ  վերացվի  երկրից.  այլապես  նորանոր  աղետներն  անխուսափելի  են… Ցավալի  է  իհարկե,  որ  այս  5  հազարամյա  կամ  ավելի  պատմություն՝  պետականություն,  ունեցող  երկրում  մեկը  մյուսին  փոխարինում  են  սուտասաններ,  բախտախնդիր  անձինք  ևն.  բայց  ինչ  անես.  այն  բացառելու  կամ  էապես  բացառելու  միակ  ելքը՝  արմատական-համակարգային  փոփոխություններն  են,  հնարավորինս  իրական  ժողովրդաիշխանության  հաստատումը՝  անշուշտ  ոչ  «Նիկոլյան  ժողովրդավարություն…»: Այդ  ուղղությամբ  իմ  կոնկրետ  առաջարկությունները  քանիցս  ներկայացրել  եմ  նախորդ  և  ներկա  իշխանություններին,  բնականաբար  նաև  Փաշինյանին… Դրանք  կան  հրապարակի  վրա  և  կարելի  է  վերստին  ծանոթանալ  դրանց.  նշեմ  (կրկնեմ)  ընդամենը  մի  քանի  հանգամանքի  մասին.
1.    Նոր  Ազգային  ժողովի՝  բաղկացած  ոչ  պակաս  300  պատգամավորից  (Խորհրդային  Հայաստանում  340 էր),  որոնց  ոչ  պակաս  կեսն  ինքնաառաջադրմամբ,  ինչպես  նաև  ժողովրդի  առաջադրմամբ  ընտրվող  ու  օրենքով  նախատեսվող  կարգով  ու  հիմքերով  վաղաժամկետ  ետ  կանչման  ենթակա  ընտրություն.  ըստ  որում  այդ  խմբի  թեկնածուների  համար  ընտրական  գրավի  բացառում.
2.    Դատավորների  ընտրություն  ժողովրդի  կողմից: Դատավարությունը  հասարակայնության՝  երդվյալ  և  ժող.  ատենակալների  մասնակցությամբ: Վերադաս  դատական  ատյանների՝  Վերաքննիչ,  Վճռաբեկ,  Սահմանադրական  դատարաններ,  գործառույթների,  բնականաբար  օրենսդրության  որակական՝  արմատական,  վերանայում  ևն  (ավելի  մանրամասն  տե՛ս  հրապարակի  վրա  գտնվող  իմ  աշխատությունները  և  համացանցային  հոդվածները):
Իհարկե  ամեն  ինչ  միայն  սրանով  չի  վերջանում՝  արմատական-իրական  ժողովրդաիշխանական  փոփոխությունները  պետք  է  ընդգրկեն  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  կյանքի  բոլոր  բնագավառները՝  ժողովրդի  հնարավորինս  լայն,  իրական  (ոչ  թե  ձևական,  ամբոխավարական՝  «նիկոլյան»)  մասնակցության,  կարծիքի  հիմքի  վրա: Եթե  այդպիսիք  չարվեն,  ապա  երկրի  վիճակը  չի  բարելավվի,  այն  հուսալի  ապագա  չի  ունենա,  նաև  պարոն  Նիկոլին՝  ինչպես  ժողովուրդն  է  անվանում  («Նիկոլը  այսպես…»,  «Նիկոլը  այնպես…»  ևն)  ու  իր  հավաքագրված  թիմին  հեռացնելուց  հետո  էլ… /7/ Թող  Աստված  փրկի  այս  տարաբախտ  ժողովրդի    կիսակործան  նավն  ապագա  ահեղ  փոթորիկներից.  ամենայն  բարիք  մեր  ժողովրդին.
1.                   Տե՛ս  Լենդրուշ  Խուրշուդյան,  Հայոց  ազգային  գաղափարախոսություն,  Ե., 1999, էջ 278:
2.                   Երևի  ինքն  էլ  չի  տեսնում,  որ  իր  շատ  ելույթներից  անսքող ձևով  չարության  թույն  է  ժայթքում.  դա  անթույլատրելի  է  ղեկավարի  համար…
3.                   Մշակույթի նախարարը  մեր ժողովրդի  ամենաիմաստուն  այրերից  մեկը  պետք  է  լիներ  և  ոչ  թե  դրա  պես  էկզոտիկ  նմուշը… Իսկ  ԳՊՀ-ն  այսօր  «փետրած  («թեպռած»)  հավի»  է  նմանվում… Ես  թեկուզ  և  հարկադրված,  բայց  և  ճիշտ  արեցի,  որ  դուրս  եկա  իմ  դիմումով.  բոլորը  չէ,  որ  կարող  են  հանդուրժել՝  տանել  այդ  վիճակը… Ի  դեպ  այս  բնութագրերը  գուցե  և  դուր  են  գալիս  պ-ն  ռեկտորին  և  նրա  հովանավորներին.  քանզի  ամեն  ինչ  տանում  է  սքողված  կամ  անսքող  ձևով  պլանավորված  կերպով  բուհը  կազմալուծելուն… Թեպետ  ես  էլ  այս  վիճակը  շարունակվելու  դեպքում  իմաստ  չեմ  տեսնում  ԳՊՀ  հետագա  գոյատևման՝  կոլեկտիվ  չկա,  մարդկանց  մեծ  մասը  չի  հասկանում,  թե  ինչ  է  կատարվում.  ևն… (Մի  Ղուկասյան  է՝  կանանց՝  հիմնականում  բանասեր,  դեսանտային  խմբով,  բացառությամբ  այդ  խմբի  մեջ  մտնող  միակ  տղամարդու՝  իրավաբան  կամ  իրավախորհրդատու  Արկադի  Հովհաննիսյանի…): Ղուկասյանի  շնորհիվ՝  նրանից  հետո.  հավանաբար  բոլորն  են  հիմա  ցանկանում  ռեկտոր  դառնալ՝  նույնիսկ  հնոցապանները  կամ  օր.՝  բոլորին  «հավատարմորեն»  ծառայող  նրա  վարորդը… մինչդեռ  բուհի  ապագան  ոչ  մեկին  կամ  լրջորեն  ոչ  մեկին  իրականում  չի  հետաքրքրում…
4.                   «Ուշագրավ է»,  որ  ադրբեջանցիների  այս  տարվա  հուլիսյան  ագրեսիայի,  որին  մեր  զինվորականներն  ըստ  պաշտոնեական  տեղեկությունների  արժանի  հակահարված  տվեցին,  կապակցությամբ  թե՛  Ալիևը,  թե՛  Փաշինյանը  միմյանց  մեղադրում  էին  (են)  այն  բանում,  որ  այդ  ոտնձգությունը՝  արկածախնդրությունը  կողմերից  մեկի  կամ  մյուսի  նախաձեռնությունն  է՝  ներսոցիալական  կոնֆլիկտային՝  ծանր  վիճակից  մարդկանց  ուշադրությունը  շեղելու,  իրենց  անկայուն  վիճակը  քողարկելու.  իրենց  իշխանությունը  երկարացնելու  նպատակով… Անշուշտ  չեմ  կարծում,  թե  դա  հայերի  նախաձեռնությունն  է.  ինչ  որ  է՝  դրա  մասին  չէ  խոսքը:
Իհարկե,  իրականությունը,  սակայն,  այն  է,  որ  երկու  երկրներում  էլ  (ինչպես  նախկին  ԽՍՀՄ  մյուս  երկրներում)  գոյություն  ունեցող  ներսոցիալական  լարված  վիճակը  հետսոցիալիստական  այդ  երկրներում  ստեղծված  հակաժողովրդական  համակարգերի  արդյունքն  է,  որը  կապիտալիզմի  ընդհանուր  ճգնաժամի  ժամանակ,  ինչպես  այժմ,  ավելի  է  սրվում,  մի  բան,  որը  նաև  մեզ  համար  ավելի  է  կարևորում  ներսոցիալական  արմատական՝  իրականում  ժողովրդամետ  փոփոխությունների  կատարման  հրատապ  անհրաժեշտությունը.  իսկ  պատերազմական  վիճակը,  Արցախը  ևն,  սոսկ  պատրվակներ  են. կորոնավիրուսն  (ըստ  պաշտոնեական  լուրերի  նաև  դրան  հաջորդող՝  սպասվելիք  չուման,  ի  դեպ,  որը  ժամանակին  հաղթահարվեց  սովետական  բժիշկների  ջանքերով…)  էլ  այստեղ՝  այդ  կտրվածքով,  վերջին  տեղը  չի  զբաղեցնում… Իսկ  ընդհանրապես  կապիտալիզմն  աղաղակող  անհավասարություն  է,  անհաղթահարելի  ներսոցիալական  կոնֆլիկտ,  գործազրկություն,  աղքատություն,  սով.  սոցիալական  հիմքի  վրա  համաճարակներ ևն,  ևն…
Ինչ  վերաբերվում  է  «Մեծամորը»  կամ  «Մինգեչաուրյան  ամբարտակը»  պայթեցնելու  սպառնալիքներին,  ապա  դրանից  վախենալ  չի  կարելի,  դրանք  ոչ  առանց  «Մեծ  պետությունների»  և  այլ  ուժերի  առնչության  նպատակասլաց  շանտաժներ,  պրովոկացիաներ  են  ամենից  առաջ  ուղղված  հայերին… «Սիրելի  հայեր,  Արցախ-Ղարաբաղը  զիջեք  կամ  այդ  հարցում  էական  զիջում  արեք՝  թե  չէ  վերջը  շատ  ավելի  վատ  կլինի…» (Հիշեք  Լ.Տեր-Պետրոսյանի  «մարգարեությունը»՝  Ղարաբաղի  հարցում  պետք  է  զիջում  թույլ  տանք՝  նկատի  ուներ  փուլային  կամ  հետագա  «Մադրիդյան  տարբերակը»,  թե  չէ  Հայաստանն  էլ  կկորցնենք…): Դա  նման  է  բլոկադայի  մեջ  գտնվող  Լենինգրադի (որը  գերմանացիները  այդպես  էլ  չկարողացան  գրավել,  ինչպես  որ  Ալիևը  և  մյուս.  Արցախի  ժողովրդի  հերոսական  կամքը  չեն  կարող  կոտրել) բնակիչներին  ուղղված  գերմանացիների՝  ֆաշիստների թռուցիկային  կոչերին՝  Լենինգրադը  հանձնեք,  թե  չէ  բոլորդ  սովից  կկոտորվեք… Թուրքական  հոխորտանքներից  էլ  վախենալ  չի  կարելի.  Թուրքիան  այնպիսի  և  այնքա~ն  չլուծված  տագնապահարույց  հիմնախնդիրներ  ունի,  որ  «պարտիզանություն  անելու»  դեպքում  մի  փոքր  կայծից  կարող  է  փուչիկի  պես  պայթել… Անշուշտ  սա  հանցավոր  ինքնահանգստացման  հիմք  չէ… Հայորդիները  սխրանքներ  դեռ  էլի  կանեն.  հուլիսյանը  եզակի  չէ  և  եզակի  չի  լինի՝  թեպետ  տա  Աստված  զոհեր  չլինեն՝  ինչքան  հնարավոր  է,  բայց  դրանով՝  պատերազմական  վիճակով  ևն,  քողարկվել  չի կարելի  (մանավանդ  դա  կարող  է  դեռևս  տասնյակ  տարիներ  շարունակվել…).  այլևս  հնարավոր  չէ.  երկիրը  լուրջ՝  հրատապ,  փոփոխությունների՝  առաջին  հերթին  ներսոցիալական,  կարիք  ունի՝  նաև  արտաքին  մարտահրավերներին  առավել  կամ  պակաս  չափով  հուսալիորեն  դիմակայելու  համար: Պ-ն  Փաշինյանն  իր  «խմբով»  կամ  պետք  է  անհապաղ  ձեռնամուխ  լինի  այդ՝  արմատական  և  ոչ  թե  կարկատանային,  փոփոխություններին   կամ  հանգիստ  հեռանա.  քանի  դեռ  դա  հնարավոր  է… Իսկ  Արցախյան  հարցով՝  կամ  դրա  առնչությամբ  պետք  է  հիշել՝  ժողովուրդներն՝  հայ,  ադրբեջանցի  ևն,  իրար  թշնամի  չեն  կարող  լինել՝  ինչքան  էլ  պ-ն  Ալիևը  և  իր  գործակիցներն  իրականում  իրենց  սուբյեկտիվ  շահերից  ելնելով  փորձեն  թշնամություն  սերմանել  ճակատագրի  բերումով  կողք-կողքի  ապրելու  «դատապարտված»  մեր  երկու  ժողովուրդների  միջև.  «թնդանոթի  միս»  դարձնել   սեփական  ժողովրդին.  երկու  ժողովուրդների  միջև  անմիջական  հնարավոր  շփումները.  ժողովրդական  դիվանագիտությունը   խաղաղության,  հաշտության  ապահովման  հուսալի  գրավական  է: Համոզված  եմ,  որ  Ադրբեջանի  ժողովուրդը  շատ  լավ  հասկանում  է,  որ  Արցախ-Ղարաբաղը  դա  Հայաստան  է,  հայերի  վաղնջական  տարածքն  է  և  պատերազմ  չի  ուզում.  բայց,  դա՝  հարցի  խաղաղ  լուծումը,  ըստ  երևույթին  ձեռնտու  չէ  «շուկայական  թալանով»  լույս  աշխարհ  եկած  «բիրդան  աղաներին»… (Ավելի  մանրամասն  տե՛ս  նաև  իմ  ռուսերեն լեզվով  տպագրված  նամակը  պ-ն  Ալիևին՝ Телунц М.М., Письмо  президенту  республики  Азербайджан  господину  Алиеву  И.А. Изд.  «Эдит  Принт»,  Ереван,  2014. Ծանոթ.  սույն  լրացումը՝  24.07.2020թ. – Մ.Թ.):
5.                   Ինչ  վերաբերվում  է  Ծառուկյանի  խմբակային  բռնաբարության  համար  դատված՝  ըստ  մամուլի,  լինելուն,  ապա  մանավանդ  չմարված  դատվածություն  ունեցող  վարչապետի  առկայությամբ  դա,  եթե  նույնիսկ  ճիշտ  է,  զարմանալի  չէ,  իսկ  փող  ունենալու  դեպքում  կարելի է  ապացուցել,  որ  «բռնաբարվողն  է  քեզ  բռնաբարել…»: Իհարկե  անկախ  դրանից  և  նրան  ու  մեր  մյուս  հարուստներին  հատուկ  թատերականացված  բարեգործություններից  չի  կարելի  չտեսնել,  որ մարդն  իրոք  աշխատում  է  և  նույնիսկ  ավելին  անում,  քան  մի  ամբողջ  պետություն… Սա  պետք  է  մտահոգի  պ-ն  Փաշինյանին,  ոչ  թե  «հազար  տարի  առաջ»  Ծառուկյանի  դատված  լինելը…
6.                   Ի  դեպ  «ՀՀՇ»-ն՝  որպես  կազմակերպություն,  այստեղ  ամբողջ  բացասականի  խորհրդանիշն է՝  անկախ  ՀՀՇ-ի  անդամ  կամ  համակիր  լինելուց…
7.                   Չի  բացառվում,  որ  նորից  հերթական  խաբեբաներ  հայտնվեն  և  վիճակը  մնա  նույնը  կամ  ավելի  վատանա… Սա  իհարկե  չի  նշանակում,  թե  Փաշինյանին  և  մյուս.  պետք  է  թողնել,  որ  շարունակեն  իրենց  «հաղթարշավը»  (նույնիսկ  եթե  մեր  հերոսական  բանակի,  ժողովրդի,  նրանց  անկոտրում  ոգու  շնորհիվ  լուրջ  հաջողություններ  արձանագրեք  պատերազմում… Պատմությունը,  այդ  թվում  մեր,  խաբուսիկ-պատրանքային  վիճակներ՝  փաստեր՝  իրենց  ծանր  հետևանքներով  շատ  ունի… Իհարկե  տա  Աստված  սխալվեմ).  այստեղ  երկընտրանք  չի  կարող  լինել.  պարզապես  ժողովուրդն  ինքն  իրեն  պետք  է  ինքնագիտակցության  գա  ու  երկրի  ղեկն  իր  ձեռքը  վերցնի: Այս  մարդիկ  մինչ  այժմ  ոչ  մի  լավ  բան  չեն  արել՝  աղքատություն,  գործազրկություն,  համասեռամոլություն.  ազգային  բարոյա-իրավական  արժեհամակարգի  խարխլում,  անսանձ  քրեածին  մթնոլորտ  ևն,  ևն.  միթե՞  այս  հասարակարգը  գոյության  իրավունք  ունի… Այսպիսի  կարգերի՝  «օրենքով»  պաշտպանվող,  պահպանմամբ  ո՞վ  էլ  լինի  ոչինչ,  կամ  էական՝  արմատական,  ոչինչ  չի  անելու  կամ  չի  կարողանալու  անել՝  ի  շահ  ժողովրդի: Սա՝  այս  պարզ  ճշմարտությունը  պետք  է  ընդունել՝  ամեն  անգամ  խաբվելուց  կամ  անընդհատ  խաբվելուց  զերծ  մնալու  համար… Փաշինյանը  կհաղթի,  թե  Ծառուկյանը  կամ  մեկ  ուրիշը.  ոչինչ  էական  չի  փոխվի՝  Սահմանադրությամբ  կամ  օրենքներով  այսօր  պաշտպանվող  հասարակարգը՝  հասարակական-պետական,  սոցիալ-տնտեսական  կարգը՝  որը  և  իրավաբանորեն  և  առավել  ևս  փաստորեն  հակաժողովրդական  է՝  մի  բան,  որը  չի  ասել  ոչ  ոք,  չի  ասում,  չի  ասելու  նաև  Ծառուկյանը  և  ասպարեզում  գտնվող  մեկ  այլ  ուժ,  կամ  գործիչ՝  վերացման  ենթակա  է.  վերստին  խաբվելը  սոսկ  ավելի  ու  ավելի  է  մոտեցնում  կործանարար  աղետը  կամ  դրա  եզրափակիչ  փուլը…
 
 
 Մալիկ  Թելունց.
պ.գ.թ.,  իրավագիտության  դոցենտ.
Սյունիքի  մարզ,  գ.Խնձորեսկ
Հեռ.բջջ.՝  094 96 07 08
15.06.2020թ.-22.06.2020թ.