Եթե...

29/07/2020 16:11
Եթե...

Եթե շիշ բռնող հայտնի պատգամավորին նախագահի նստավայր աղջիկներ տանելու համար դուրս շպրտած լինեին պաշտոնից, անդիմակ փարթին տեղի չէր ունեն։ Իսկ իշխանության մեջ եղածները կհասկանային, որ իրենց արարքների համար պատժվելու են, այլ ոչ թե իշխող խմբակցության ղեկավարն, առանց ամոթի զգացումի, ստելու է ժողովրդին, թե իրենց պատգամավորը մի քանի րոպե է այնտեղ եղել։ Մինչդեռ փաստերը հակառակն են ապացուցում։
Իսկ այն որ այդ նույն շիշ բռնողը, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը այն ժամանակ, երբ Նախագահի նստավայրում Փաշինյանն էր նստում, հայտնի կատեգորիայի կանանց էր տարել՝ զարմացնելու, դա ապացուցված փաստ է, քանի որ այդ կանայք իրենց սոցցանցի էջերում լուսանկարներ էին հրապարակել՝ պարծենալով, որ հասել են ՀՀ նախագահի նստավայր։

Եվ, քանի որ արդեն հայտնի է, որ տիկին Մակունցը նորից մի լկտի սուտ է հորինելու՝ այս անգամ էլ հերքելու համար, թե «շիշ բռնողը» աղջիկներ չի տարել նախագահի նստավայր, հրապարակում եմ փաստերը։

Ակհայտ է, չէ՞, թե ում ձեռքն ու ժամացույցն են տիկնոջ լուսանկարում։

Գրետա Առաքելյան